վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Saturday, November 11, 2017

Սարմեն։ Կտակը


Սարմեն (1901-1984)
 Կտակը
Մահանում Էր բազմավաստակ բանաստեղծը ծերունին,
Մահճի շուրջը բազմել էին երկրի մարդիկն անվանի,
Լռությունը այնքան խորն էր տիրակալում դահլիճում,
Որ լսվում էր, թէ նորատունկ վարդը ի՛նչպէս է շնչում:
Երկիրն արագ սպասում էր բանաստեղծի կտակին,
Բայց նա աչքերը անխոս փակեց ու համրացավ մեծ հոգին…
Երբ տուն դարձան գերեզմանից, մարդիկ նրա բարձի տակ,
Գտան մի թուղթ՝ վրան այսպես ձեռագրված մի կտակ,

«Երգ սիրեցեք կյանքից, գինուց, ամեն բանից ավելի.
Երգն է միակ բալասանը անդընդախոր ցավերի.
Երգ հյուսեցեք, առանց երգի՝ վիշտն աշխարհը կավերի»։

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика