վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Monday, June 13, 2016

Գույների հոգու աշխարհում - Լիլիթ Տոնականյան

Եվս մեկ հրաշք աղջիկ, գեղեցկուհի հայուհի:

«Երբեք չնահանջել, այլ նայել առաջ» - Լիլիթ Տոնականյան

 Լիլիթ Տոնականյան  (նկարչուհի) - ծնվել է 1995թ.-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Փոքր հասակից սիրել է նկարել: 2009թ.-ին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը: 2016թ.-ին ավարտել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմայի Գյումրու մասնաճուղի գեղանկարչության բաժինը:

Ուսման տարիներին մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների եւ միջոցառումների: 

Lilit Tonakanyan - Armenian painter (official FB page)











  2013թ. - ԵԳՊԱ Գյումրի - «Ձմեռը մեր աչքերով»: 

 2014թ. -ին մասնակցել է  Իտալական «Benetton Imago Mundi» կազմակերպված ցուցահանդեսին, նույն թվականին «Գարնան մոտիվներով» - Արթիկի մշակույթի տուն:

 2014թ.- ին արժանացել է ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրին՝ Շիրակի մարզի Թորոս գյուղում կազմակերպված «Մինասի գույներով» միջոցառմանը:

 2015թ. - անհատական ցուցահանդեսներ  ԵԳՊԱ Գյումրի (Աշնան գույներով), Կալինինո, Տաշիր:













«Աշխարհում ամենից ավելի արևն եմ սիրում: 
Արևը սիրել՝ նշանակում է սիրել աշխարհը, 
սիրել հողը և այն ամենը, ինչ կա այդ հողի վրա: 
Մենք կապված ենք արևի հետ,
այն դարերով տանում է մեզ իր հետևից: 
Դեպի ու՞ր: Հայտնի չէ: 
Գալիս են նոր սերունդներ, իսկ արևը միշտ մնում է 
մարդու մեջ, ամեն մեկիս մեջ: Որեմն հավատարիմ 
մնանք այս մեծ օրենքին: Սիրենք կյանքը, 
լուսավորը, սերը և արդարացնենք բնության վստահությունը»:
Մարտիրոս Սարյան

Լիլիթ Տոնականյանի գույների- հոգու ծաղիկների աշխարհում *

------------------------------------------------------------------------
 Բնանկարի ժանրը



(Դիպլոմային աշխատանք - ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ)
 «Ընտրել եմ բնանկարի ժանրը , քանի որ ինձ շատ հոգեհարազատ է: Պատկերել եմ Հառիճավանքը , որը VII դարի կառույց է: Այն գտնվում է Շիրակի մարզում , Խաչաձև Գմբեթավոր կառույց է, վանքը եղել է նաև գիտական կենտրոն: Այնտեղ գործող դպրոցում սովորել է Ավետիք Իսահակյանը: Տեղանքը փոքրուց ինձ ծանոթ է, բազմիցս եղել եմ այնտեղ: Փորձել եմ պատկերել տարածքը օրվա տարբեր ժամերին առավոտյան, կեսօրին, երեկոյան:

 Ուսումնասիրել եմ տարբեր նկարիչների գործերը, օրինակ՝ Անրի Մատիսի , Մինաս Ավետիսյանի, Մարտիրոս Սարյանի: Աշխատանքներս կատարել եմ ազատ քսվածքով, մաքուր անխառը գույներով: Աշխատանքներում եկեղեցին ամբոխջովին պատկերվաց չէ մի մասն է: Հատկապես ընտել եմ ժայռերը, որպես դիտակետ քանի որ դուրս են գալիս բնության միջից բնության մի մասն է, ճիշտ է եկեղեցին էլ է գտնվում բնության մեջ, սակայն կառուցվել է մարդու միջամտությամբ իսկ շինության համար նյութ է հանդիսացել հենց այդ ժայռերի քարերը: Ինքս լինելով տվյալ տեղանքում ընտրել եմ այդ դիտակետերը, որտեղ ավելի ցայտուն է երևում ժամային փոփոխությունները առավոտ, կեսօր, երեկո»:
Լիլիթ Տոնականյան







 Տաղանդավոր, հարուստ ներքնաշխարհի տեր Լիլիթ Տոնականյան:
 Նկարչուհի, որին սպասվում է փայլուն ապագա, եւ իհարկե այժմա երազանքը՝ ցուցահանդես Երեւանում. համոզված ասելով, որ այն շատ չի ուշանա:
 շարունակելի...








*Նկարները ցուցադրված են հեղինակի համաձայնությամբ: Նկարների ամբողջական կամ մասնակի օգտագործումը առանց հեղինակի կամ «srg blog» բլոգի համաձայնության արգելվում է:
* Painting's showing the consent of the author. Full or partial use of  materials without the consent of the author or "srg blog" strictly prohibited.
*Картины показаны по согласию автора. Полное или частичное использование материалов без согласия автора или "srg blog"-а категорически запрещено.

Wednesday, June 1, 2016

Իսկ դուք գիտե՞ք, ով է երեսպաշտը

  Ասույթներ, Մեծերի խոսքերը շարքից
Որպեսզի շատ պարզ ընկալեք ինչ է երեսպաշտությունը, որը ցավոք սրտի կա նաեւ այժմ... պետք է կարդալ, թե ժամանակին ինչպես է կարճ  եւ հասկանալի բնութագրել այն ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը:

«Երեսպաշտը այն մարդն է, ով սպանելով իր ծնողներին դատարանից ներողամտություն է հայցում, որբ լինելու համար»։
1861-1865 ԱՄՆ 16-րդ Նախագահ Աբրահամ Լինքոլն

Яндекс.Метрика