վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Tuesday, March 31, 2015

Անզորությունից ծնկածը կամ քաղաքականության գերին

 Keep politics away from the sport!
Հեռու պահեք սպորտը քաղաքականությունից

 Երբ հնչում է Հայոց Հիմնը այո՛ թուրքը պետք է չոքի և ծնկի գա:
Ոչ սա ոչ ատելություն է և ոչ էլ հռետորաբանություն, այլ լիովին տրամաբանական խոսքեր ադրբեջանցի մարզիկի անվայել պահվածքին:
 Հիշեցնենք , որ Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի մրցախաղերում մեր հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը: Մարզիկն 90 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել:

 

 Կարծում ենք բոլորդ մի քանի որ առաջ տեսել եք, թե ինչպես սամբոյի աշխարհի գավաթի մրցախաղերում Արցախից մեր մարզիկ Աշոտ Դանիելյանը փայլուն հաղթանակ տարավ թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամաբ և դարձավ մրցաշարի հաղթող: 

ПОЗОРНОЕ поведение спортсмена на КУБКЕ МИРА по самбо

Մրցանակաբաշխության ժամանակ 3-րդ տեղը գրաված ադրբեջանցին չդիմացավ մեր խորհրդանիշերին՝ Հայոց Հիմնին  և Հայոց Եռագույնին՝ կքանստեց, ծնկի եկավ, չոքեց (նկարում), ինչպես  ուզում եք ասեք: Այլ կերպ մեկնաբանել այս պահվածքը այսօրվա քաղաքակիրտ աշխարհում անհնար է:
 P.S.
 Իհարկե թերթերից նաև տեղեկացանք, որ պատվանդանից իջնելուց հետո ադրբեջանցի մարզիկը մոտեցել է արցախցի Աշոտ Դանիելյանին և ներողություն է խնդրել: 
  Փաստորեն երկու հետևություն այս ամենից. ` միգուցե նա "շատ շուտ հասկացավ", որ չոքել է  հայի առաջ նաև խաղաղ սպորտային միջոցառման ժամանակ, կամ ել ադրբեջանում քաղաքականության գերին են դարձրել նաև իրենց երկրի սպորտսմեններին:
Keep politics away from the sport!

Ս. Գասպարյան
լուսանկարը: sambo -fias.org
տեսանյութը: fireman54kstovo YouTube channel

Wednesday, March 25, 2015

ՀՈԳՆԵԼ ԵՄ ( ԵՎԱ ԱԼԵՔՍ)

ԵՎԱ ԱԼԵՔՍ
Անմիտ ու անվերջ կյանքի խաղերից
Վաղ եմ դառնացել,
Անվերջանալի առքուվաճառքից,
Այնքան եմ հոգնել…

Անծայրածիր կյանքի շուկայում
Մեկ դու առնում ես, մեկ էլ վաճառում,
Ու թվում է, թե փորձվում ես, թրծվում
Կյանքի խելահեղ առքուվաճառքում…
Բայց հաճախ ոչ թե ինքդ ես առնում,
Կամ էլ վաճառում,
Այլ կյանքի անվերջ արքուվաճառքում
Չես էլ նկատում,
Թե ինչպես են քեզ աճուրդի դնում,
Ոնց են վաճառվում.
Հոգիդ, ունեցածդ արագ մասնատում,
Քեզ դավաճանում`
Այլ գնորդների շահերի համար…

Հենց այն ժամանակ,
Երբ կարծում ես, թե տիրում ես խայծին,
Անժամանակ ինքդ ես դառնում խայծ
Հսկա ձկներին…
Ու կուլ ես գնում կյանքի խաղերին,
Առքուվաճառքին…
© srg blog (change your world)
official website Yeva Aleks  www.yevaaleks.com

Wednesday, March 18, 2015

Sonya Kahn - Whispering Souls

Over the ocean 
Beautiful, brilliant Singer аssociated with Armenia.
 Singer/Songwriter Sonya Kahn would like to dedicate this song and video in memory of over 1.5 million victims who died in the Armenian Genocide, planned and administrated by the Turkish Government in 1915. On April 24th of 2015, it is the 100th anniversary of this genocide.
Written, performed and produced by Sonya Kahn.

Sonya Kahn is a classically trained solo artist, with an unbelievable background, who plays a multitude of instruments and has produced and arranged her own music. Her musical style varies from classical, to pop, jazz, and rock.


 
                 Sonya Kahn - Whispering Souls


see also about Sonya Kahn: allaccessmagazine.com

Wednesday, March 11, 2015

✿ «100 LIVES» -ի մեկնարկը Նյու Յորքում

 Այսօր Երևանյան ժամանակով 01:00-ին Նյու Յորքում մեկնարկել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր՝ «100 LIVES» - ի նախաձեռնության շնորհանդեսի արարողությունը:
«100 LIVES»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ինչպես նաեւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
«100 LIVES»- նախաձեռնությունը կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվեցին բազմաթիվ հայեր։
 Ովքեր ուղիղ հեռարձակմամբ չեն հետևել այս նախաձեռնության մեկնարկին, կարող են ծանոթանալ այցելելով  https://100lives.com/hy  «100 LIVES»-ի պաշտոնական կայք:


 Արարողության ժամանակ հայտարարվել է մարդասիրական նոր՝ «Ավրորա» ամենամյա միջազգային մրցանակի՝ «AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE» հիմնադրման մասին, որի ժյուրիի անդամների թվում են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին եւ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Ուիզելը:

նայել ` AURORA
 Մրցանակն այսպես է կոչվել Ցեղասպանություն վերապրած Ավրորա Մարտիկանյանի անունով, որի աչքի առաջ սպանել էին ընտանիքի բոլոր անդամներին։ Նա իր կյանքը նվիրել էր Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուն եւ 1919թ. նկարահանվել էր «Պատառոտված Հայաստան» ֆիլմում։
 Արդեն իսկ աշխարհահռչակ պարբերականները`  The Economist, The New York Times, Daily Mail անդրադարձել են այս նախաձեռնությանը:

Thursday, March 5, 2015

ԵՍ ԿԳԱՄ (Վահագ Ռաշ)


Ռոք երաժշտության սիրահարներ և ընդհանրապես որակյալ երաժշտության սիրահարներ.
«Լուսամփոփի պես աղջիկ» - երգի հետաքրքիր կատարումով արդեն իսկ բացահայտել էի այս խմբին: Եւ հիմա  Ձեզ եմ ներկայացնում տաղանդավոր երիտասարդների «ԵՍ ԿԳԱՄ» ստեղծագործությունը: Համոզված եմ, որ բոլորիդ դուր կգա: Վահագի երգերը (բալլադային ռոք ոճում) հետաքրքիր են և լսելի:
Խմբին ցանկանում ենք մեծ բեմեր և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

ՎԱՀԱԳ ՌԱՇ - «ԵՍ ԿԳԱՄ»
Vahag Rush Band
Խոսք՝ Տաթև Ոսկանյան
երաժշտություն՝ Վահագ Ռաշ.
Գործիքավորում՝ Կարեն Արզումանյան, Գիսանե Պալյան, Վահագ Ռաշ


ԵՍ ԿԳԱՄ
Երբ աչքերդ վեր նայելը մոռանան ..
Ես կգամ,
Երբ սրտիդ քնքուշ զարկերը համրանան
Ես կզգամ…
Երբ ճյուղերդ չորանան և ուռենու պես դու թեքվես`
Ես կգամ քեզ մոտ, թե կանչես…
Երբ ուժերդ քեզ լքեն և ուռենու պես լացես՝
Ես կգամ քեզ մոտ թե սպասես:

Երբ մի օր քո հեքիաթները ավարտվեն..
Ես կզգամ,
Թե անգամ մեր ճանփաները չհատվեն ...
Ես կգամ...
Թե արևդ ինչ-որ մեկը գողանա և դու մրսես՝
Ես կգամ քեզ մոտ թե կանչես,
Թե ժպիտդ ինչ-որ մեկը գողանա և դու մթնես՝
Ես կգամ քեզ մոտ թե սպասես:

Ում ձեռքերն են այս երկինքը նկարել,
Եվ ում միտքն է երազները արարել,
Հենց այստեղ են հայացքները հանդիպում,
Բայց ավաղ դու ինձ երբեք չես նկատում:

Երբ մի օր մայրամուտին ինձ կարոտես...
Ես կգամ,
Ու մեռնող լույսերի մեջ դու ինձ փնտրես..
Ես կզգամ...
Թե կապույտ գիշերներում մեր արշալույսը երազես՝
Ես կգամ քեզ մոտ, թե կանչես,
Թե խավար հորիզոնում իմ վերադարձը փայփայես՝
Ես կգամ քեզ մոտ թե սպասես…

Ում ձեռքերն են այս աջքերը նկարել,
Եվ ում միտքն է մեր հեքիաթը հորինել,
Հենց այստեղ ենք ակամա մենք հանդիպել,
Հեքիաթից եմ քո աչքերը ես գտել...

Դու սպասիր ինձ
Ես կգամ
Թե կանչես դու ինձ
Ես կգամ
Դու կանչիր ինձ
Ես կգամ

Թե սպասես դու ինձ... ԵՍ ԿԳԱՄ...
աղբյուրը: Vahagn Rushanyan YouTube channel

Sunday, March 1, 2015

Գարուն է արթնացեք...

Հարգելի բլոգի այցելուներ.
Սիրելի ընկերներ, ծանոթներ, հարազատներ...
Շնորհավորւմ ենք բոլորին գարնան առաջին օրվա առիթով, թող այն սիրով ու ժպիտով լցնի ձեր օրը: Ցանկանում ենք սեր, երջանկություն, բարություն ...
Մի պահ նայեք միմյանց՝ ժպտացեք, միգուցե ուզում էիք ասել... բայց չեք ասել... ասեք: Օրն է ջերմության ու զգացմունքների...
Նպատակների իրականացումների գարուն ենք ցանկանում բոլորին -բոլորին:
Եվ նոր բացվող գարունը գարնանային բուրմունք թող բերի բոլորիս ընտանիքներին:

 Այնպես է ստացվել, որ այսօր ագրեսիան եւ ատելությունը դարձել են նորմա  հասարակության  համար... Թող գարունը արթնացնի մարդ մնալու արժանիքները եւ ջերմությամբ լցնի բոլորի սրտերը:


ԳԱՐՈՒՆ
(Վահան Տերյան)


Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
* * * 
С первым днем Весны, друзья!
1 марта - это настоящий праздник для тех людей, кто больше радуется теплу, солнышку и пению птичек, чем холоду, темноте и сугробам!
Весна - пора любви большой,
Или влюбленности прекрасной!
Яндекс.Метрика