վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Thursday, October 30, 2014

Հելոուին - բոլոր սրբերի Օրվա նախաշեմ (տոնի մասին)

 Վերջին ժամանակներս մեզ մոտ շատ է խոսվում այս տոնի մասին, բայց քչերը գիտեն դրա ծագման և իմաստի մասին:
երեխաները հագնում են հրեշների հագուստներ,
գնում հար
ևան տներով և պահանջում քաղցրավենիք
(photo:YanLev, Shutterstock)
 Halloween (All Hallows Evening կամ Beggars Night) - բոլոր սրբերի օրվա նախորդ գիշեր (All Saints' Day).
 Ասում են, Հելոուինը ոչ պակաս քան երկու հազար տարվա պատմություն ունի։  Այս հակասական տոնի ակունքները գալիս է կելտերի մշակույթից: Կելտերի մոտ գոյություն են ունեցել հստակ նշված  «տարվա եղանակների սկիզբ»: Դրանք չորսն էին: «Samhain» - նշանավորում էր ձմռան գալուստը և նշվում էր հոկտեմբերի 31-ին: 7-րդ դարում Հռոմի Բոնիֆաս IV պապը նոյեմբերի 1-ը հաստատել է, որպես բոլոր սրբերի օր և դրանով ցանկանում էր շեղել անգլիացի ժողովուրդին հեթանոսական սովորույթներից : Ավելի ուշ նոյեմբերի 2-ը դարձավ բոլոր հոգիների հիշատակման օր՝ երբ հիշում էին բոլոր մահացածներին (փաստորեն նման հայկական երկուշաբթի- մեռելոցի օրերին): Սակայն, ավանդույթները պահպանվեցին ժողովրդի հիշողության մեջ և հաղթել նրանց մինչև վերջ այդպես էլ չհաջողվեց: 

 Վերջին տարիներին տոնը հիմնովին վերադարձել է Եվրոպա, նա նշվում է նաև որոշ ասիական երկրներում : Երեխաները հագնում են  տեսիլքների - հրեշների տեսքով հագուստներ եւ գնում  հարևան տներ, քաղցրավենիքի սակարկություններ անելու...: Նաև կազմակերպվում են դիմակահանդեսներ, իսկ պատուհանների մոտ դնում են ամբողջական դդում, կտրած աչքերի և բերանի տեսքով, ներսում էլ վառվող մոմ, որպեսզի վախեցնեն հոգիներին:

 Ի դեպ դդումը - ամերիկացիների հայտնագործությունն է:
Իսկ մինչ այդ Իռլադիայում և Շոտլանդիայում վախելի դիմակները, որոնց մեջ հետո տեղադրեցին մոմեր՝ պատրաստում էին շաղգամից և կարտոֆիլից, իսկ Անգլիայում ճակնդեղից:
 նյութը պատրաստեց: Ա. Մկրտումյանը

Tuesday, October 28, 2014

Օդը օդանավի սրահում

 պիտակներ: Aircrafts
Օդանավի սրահում օդը աղտոտված չէ, ինչպես մտածում են որոշ ուղևորներ: Օդի որոշ մասը խոնավության պակասման նպատակով անցնում է վերաշրջանառություն, որից հետո անցնում է հատուկ զտիչների (ֆիլտր) միջով՝ ինչպիսին օգտագործվում է հիվանդանոցներում: Օդը օդանավում մաքուր է ու լավ, քան բազմաթիվ շենքերում որտեղ ապրում կամ աշխատում ենք:

Airbus A321
Հիմա մի փոքր մանրամասն.

Ժամանակակից օդանավերը համալրված են ներքին միջավայրի վերահսկման համակարգերով- (Environmental Control System – ECS), որը ուղևորների և օդանավերի անձնակազմի համար ապահովում է հարմարավետ ու անվտանգ՝ առողջությանը չսպառնացող թռիչք : Այս համակարգով դրսի օդը օդանավի շարժիչների միջոցով քաշվում, խառնվում է ներսի զտված օդի հետ և տրվում սրահ (50%-50%):

Թե ինչպես է աշխատում օդափոխության
 համակարգը Boeing 777 օդանավում, կարող եք դիտել 
սեղմելով նկար - հղման վրա
 ECS - համակարգը նախատեսված է օդում աղտոտված նյութերի խտությունը նվազեցնելու համար, որոնք կարող են ներթափանցել օդանավի սրահ: Ինչպես նաև նախատեսված է սրահում ջերմաստիճանի, ճնշման, խոնավության և օդափոխանակության կարգավորման համար:
Սրահի ներսի օդի աղտոտվածության հիմնական աղբյուրները համարվում է ուղևորների շնչառությունը, ուտելիքների հոտը, օդանավի զուգարանները և սրահից դուրս այլ գործոններ:


 Շրջանարվող օդի վտանգավոր մասնիկների մաքրման համար շատ կարևոր գործոն է համարվում էֆեկտիվ զտիչների օգտագործումը: Օդանավերի օդափոխանակության համակարգերում օգտագործվում է ՀԵՊԱ (HEPA)* - զտիչներ:

*HEPA- բարձր էֆեկտիվության պինդ մասնիկային օդային զտիչներ (НЕРА filter – High Efficiency Particulate Air Filter): Wikipedia

Ցանկանում ենք բոլորիդ հարմարավետ ու անվտանգ թռիչք:
պատրաստեց ` Ս. Գասպարյանը

BRANSON: How 3 Bikini-Clad Women Helped Me Set Another Guinness World

 Virgin Group founder Richard Branson recently broke yet another Guinness World Record by upping the ante after an iconic photo of the mogul kitesurfing with a nude woman went viral.
Read more: http://www.businessinsider.com/richard-branson-kite-surf-world-record-2014-10#ixzz3HPmAnCWy

Sunday, October 26, 2014

Ինքնակոչ ընկեր

13.10.2014թ., 01:13- 01:37 

 Կրկին թակում են օջախիս դուռը. «Կարելի՞ է…»: Օ՜, ո´չ, նորից եկել ես անբաժան «ընկեր», իմ խաչը դարձած ինքնակոչ «ընկեր»: Եկել ես նորից խառնես մտքերս, հուգուս թելերով բարդ հյուսքեր անես, հարաբերական անդորրս խախտես: Բավական է թե դադրած հնձվորի նման մի պահ կանգ առնեմ, նստեմ հնձածս անծայրածիր դաշտի մի մասում՝ հայացքս հառած անրջային արևամուտին՝ փորձելով փոքր-ինչ շնչել, վայելել, երբ հայտվում ես դու՝ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ…Ինչու՞, ինձ կասե՞ս, ինչու՞ ես գալիս: Ինչու՞ ես Հոգուս Օջախի Դուռը պատեհ-անպատեհ թակում անընդմեջ: Այդ ե՞րբ ես գալուց թույլտվությունս խնդրել: Ե՞րբ ես հարցրել՝ հարմար է, թե՝ ոչ, ե՞րբ ես հաշվի նստել հուգուս, մտքիս հետ, ե՞րբ ես մտածել, թե քո գալուստով ինչ նոր փոթորկի ալիք կբերես. հոգուս նավակը մինչև երբ պիտի դողա, դեգերի անխնա ու անկանոն ալիքներիդ վրա…կարծում ես անվերջ պիտի երերամ ու ահով սպասեմ հաջորդ ալիքի՞ն, որ ծփծփալով ի վերջո ջրի հատա՞կն ինձ տանի…սխալվում ես: Ու՞ր մնաց Խիղճդ: Թե կարծում ես, որ կարող ես անվերջ օգտվել հյուրընկալ ու զուսպ էությունիցս…կրկին սխալվում ես: Կարծում ես կարող ես կյանքիս որ պահին որ կկամենաս մշուշոտ ոտքով ու քամոտ գլխով ներխուժես դու նե՞րս, և դա արդա՞ր է, Աստվածահա՞ճ է…նորից ու նորից սխալվում ես, գիտե՞ս…
 Անբաժա´ն «ընկեր», երկար ժամանակ հակառակ կամքիս կողքիս լինելով դու չհասկացար մի շատ կարևոր, շատ նուրբ հանգամանք. ինչքան էլ լինեմ ներող, համբերող, հիմարության հասնող արդար, բարեգութ, ինչքան էլ լինեմ խղճի ճահճում հավիտենական մխրճված տերև, բայց ի վերջո ես հայ եմ, այն էլ՝ Սասունցի…և Ձու՜ռ Սասունցի: Սրանով արդեն ասվեց ամեն ինչ, կարող եմ վստահ ասել քեզ. «Երբե´ք…»: Երբե´ք չթակես օջախիս դուռը, լսու՞մ ես, երբե´ք: Վե´րջ տուր անարդար, կեղտոտ խաղերիդ, հավերժ ինքնակոչ տհաճ այցերիդ, հոգուց չբխող բառերի շարքիդ, անհասկանալի և անցանկալի հայտնություններիդ…Ասում են, երբեք մի ասա երբեք, բայց ես իմ կյանքում առաջին անգամ ասում եմ երբե´ք, լսու՞մ ես…Երբե´ք…


կարդալ նաև:  «Անհայտության ճանապարհին…», «Գյուղը» , «Հավերժության թիթեռը»
                          © Լիլիթ Հայրապետյան

Ռուսաստանը անցել է ձմեռային ժամանակի, հետադարձ փոփոխություն այլևս չի լինի

 Ռուսաստանը այս կիրակի անցել է մշտական ձմեռային ժամանակի:
Բնակիչների մեծամասնությունը  մարզերում ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ են տվել: Ինչպես տեղեկանում ենք www.svoboda.org կայքից՝ «Ժամանակի հաշվարկման» օրենքի համաձայն, - հետադարձ  դեպի ամառային ժամանակ այլևս չի լինի:

Yerevan
Moscow

 Հայաստանում ժամային ոչ մի փոփոխություն չի կատարվել, քանի որ  ՀՀ կառավարության որոշմամբ արդեն իսկ 2012թ. - ից Հայաստանը ամառային ժամանակի չի անցնում:

 Առողջապահության բնագավառի մասնագետները նշում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առավել սթրեսային եղանակներ են, մարդը սկսում է հարմարվել եղանակային փոփոխություններին, մինչդեռ ժամային փոփոխությունները դրան գումարվող ևս մեկ արհեստական խնդիր են առաջացնում:
 Այդ կապակցությամբ ժամերի փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են աշխարհի ավելի քան 80 երկրներ:

    © Change Your World

Saturday, October 25, 2014

Ты прекрасен (You're Beautiful / A.N.JELL)

– Как красиво! Какая звездная ночь!
– Я тебя с трудом вижу, думаешь, смогу звездочки на небе сосчитать?
– Тогда... что насчет луны?
– Она там.
– Получается... единственная звезда, которую ты можешь видеть – это луна.
– Луна не звезда.
– Светит в темноте и не звезда?
– Луна отражает свет других звезд. Настоящая звезда светит без чьей-либо помощи... в одиночку... Если бы луна была звездой, она светила бы, как солнце.
– Неважно, что луна не звезда, а просто отражает чужой свет... Вот солнце слишком расточительно светит. А луна – полезная штука, освещает дорогу в темноте.
– Ко Ми Нам, день называется ясным, потому что светит это «бесполезное» солнце.
– Дошло наконец.
– День будет сменять ночь... но солнце... навсегда останется настоящей звездой.
– Значит, я что-то вроде луны... купаюсь в лучах света такой звезды, как ты.
– Но у луны есть свои преимущества. Не важно, сколько звезд сияет на ночном небе... Я могу видеть только луну.

Wednesday, October 22, 2014

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ «ԱՌԱՆՑ ԹՂԹԻ» (World Paper Free Day)

Հոկտեմբերի 23

«Սովորեք օգտագործել թուղթը արդյունավետ», - Սա է միջազգային «առանց թուղթ» արշավի հիմնական թեզը, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհում հոկտեմբեր ամսվա ամեն չորրորդ հինգշաբթի օրը: Այդ օրը, տնտեսության տարբեր ոլորտների առաջատար ընկերությունները միավորվում են, որպեսզի կիսեն անձնական փորձը՝ նվազեցնելու համար թղթի ոչ արդյունավետ օգտագործումը եւ սեփական աջակցությունը ցուցաբերեն այդ հարցում:


 Առանց թղթի (World Paper Free Day) միջազգային օրվա նպատակն է իրական օրինակների վրա ցույց տալ, թե ինչպես եւ ինչ տեխնոլոգիանների միջոցով յուրաքանչյուր կազմակերպություն կարող է նպաստել աշխարհի բնական ռեսուրսների պահպանմանը: Այս ակցիայի յուրահատկությունը այն է, որ դա ձեռնտու է ոչ միայն բնությանը, այլ նաեւ բիզնեսին: էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեխնոլոգիաների կիռարումը ընկերություններում եւ բիզնես գործընթացների օպտիմալացումը թույլ է տալիս կազմակերպություններին աստիճանաբար նվազեցնել տպագրության, թղթի պահպանման եւ տեղափոխման ծախսերը:
Միեւնույն ժամանակ Տեղեկատվության եւ պատկերների ղեկավարման հարցերով զբաղվող ընկերակցության (Association for Information and Image Management, AIIM) տվյալների համաձայն, 1 տոննա թղթի վերամշակումը եւ խնայողությունը «փրկում է» 17 ծառ, 26000 լիտր ջուր, 3 խորհանարդ մետր հող, 240 լիտր վառելիք եւ 4000 կվտ էլեկտրոէներգիա:


Սակայն համաշխարհային թղթի սպառման միտումները խոսում են այն մասին, որ այս խնդրին ուշադրություն գրավելու համար անհրաժեշտ են հավաքական գործողություներ:
Վերջին 20 տարիների ընթացքում թղթի սպառումը աճել է 26%-ով:
Ակնհայտ է, որ փաստաթղթերից ամբողջովին հրաժարվելը անիրականանալի է եւ պետք էլ չէ: Սակայն ՏՏ ոլորտում ժամանակակից տեխնոլոգիանների յուրացումով եւ տեղեկատվության կառավարումով, կարելի է հասնել տնտեսելով միջոցները ինչպես ընկերության եւ պետության մակարդակով, այնպես էլ յուրաքանչյուր անհատի գործունեությունում:
Միջազգային «առանց թղթի» այս օրը - հիանալի հնարավորություն է ստեղծում առանց թուղթ տեխնոլոգիանների օգտագործման փորձի փոխանակմանը՝ պատմելու միմյանց, թե ինչպես կարելի է ամենօրյա ներդրում կատարել շրջակա միջավայրի պահպանմանը ի շահ կյանքի եւ բիզնեսի:
© Սուրեն Գասպարյան
www.docflow.ru/paperfree  - նյութերից

Tuesday, October 21, 2014

Անբացատրելի իրադարձություն է ֆիքսել տեսախցիկը. Դուք պետք է տեսնեք դա!

Բնության իսկական հրաշք:
Baja California peninsula -Wiki
 Բաիյա թերակղզու (Մեքսիկա) ափերի մոտ հազարավոր թռչող Սկատեր են (անվանում են նաև դև ձուկ, կատվաձուկ) հայտնվել:

 Devil fish (Mobula mobular) - wikipedia

 Գիտնականները առայժմ չեն կարող բացատրել այդ ֆենոմենի գաղտնիքը, թե ինչու են այդ ձկնատեսակները՝ այս քանակի սավառնում ջրի մակերեսին: Բայց սա իրոք ցնցող երևույթ է, որը պետք տեսնել:



 Այս ձկնատեսակները առավել տարածված են Միջերկրական ծովում,  Ատլանտյան օվկիանոսում, հանդիպում են  Իռլանդիայի հարավային ափերին եւ Հարավային Պորտուգալիայում: Առավելագույն երկարությունը 5,2 մետր: Այն ունի սուր պոչ: Սկատերի որոշ տեսակներ ճառագայթ անվանում են ստացել հենց պոչի պատճառով, այդ պոչը ունակ է ճառագայթելու՝ հոսանքահարելու իր զոհին:


Այս ձկնատեսակները զգայուն են շրջակա միջավայրի նկատմամբ և հայտնվել են անհետացման եզրին` միջերկյածովյան ջրերի աղտոտվածության պատճառով և իհարկե մարդակային գործոնի շնորհիվ:

Բնություն չի հոգնում զարմացնել մեզ:  
նայել նաև - wikipedia (rus)

տեսանյութի աղբյուրը: National Geographic YouTube cannel

Sunday, October 19, 2014

Անհայտության ճանապարհին…

Լիլիթ Հայրապետյան
Տնտեսագետ
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի
 տնտեսագիտության ֆակուլտետը,
 սովորել է Համբուրգի պետական համալսարանի
 տնտեսագիտության ֆակուլտետում

 Հիմա մեջս այնքան բան է կուտակվել, որ ուսերս անտեսանելի բեռի ծանրությունից թեքվել են. ոնց որ վրաս տապանաքար դրված լինի (այդքան ծանր թերևս միայն տապանաքարն է լինում): Ես երևի ապրել չգիտեմ: Չգիտեմ՝ ու´ր գնալ, ի'նչ անել: Ու՞ր կարող եմ գնալ, երբ բոլոր ճամփաներս ինչ-որ տեղ մոլորվել են, ու ես հիմա վազում եմ, վազում… Ամայի դաշտ է՝ անծայր ու ամայի. վազում ես ու ոչ մի ճանապարհի չես հասնում: Անընդհատ թվում է, թե այդ դաշտն էլ է նույն արագությամբ վազում քեզ հետ, ու դու անընդհատ մնում ես նույն տեղում, դոփում ես նույն տեղում…Ու այդ խելագար, անկանոն վազքից, ինչ-որ բանի սպասումից հոգնել եմ արդեն:
 Մի ժամանակ գունավոր հեքիաթներ էի հորինում ու դրանցով լցնում իր գորշությամբ ինձ անվերջ խեղդել ճգնող կյանքս: Հիմա արդեն հեքիաթներն էլ չեն օգնում, որ այս կյանք կոչվածը, որ դանդաղ ընթացող քիմիական ռեակցիայի է նմանվում, չտարրալուծվի, չոչնչացնի ինձ իր մեջ, որ գարշահոտ նյութերը չխլեն ինձնից այն, ինչով ապրում եմ, ինչ միայն իմն է…
 Հիմա ինձ թվում է, թե ես հենց այնպես եմ ծնվել, թե սրանից առաջ ոչինչ չի եղել: Ուզում եմ ինչ-որ բան հիշել, չեմ կարողանում: Ոնց որ երազ տեսած ու այդ երազը հիշել ճգնող մարդու վիճակում լինեմ:
Հրաշք պիտի լինի, ուրիշ ելք չկա…
 Մայրս ասում է, որ ես երբեմն կատաղած շան եմ նմանվում, որին խոսեցնել հնարավոր չէ: Մինչդեռ ես երևի խեղճ ու անչար գազան եմ, որից խլել են իր բույնը և նա կատաղությունից սեփական թաթերն է կրծոտում: Իսկ ավելի շուտ ես երեխա եմ, որից խլել են իր բոլոր խաղալիքները, ու մնացել են միայն տուփերը՝ դատարկ, գույնզգույն: Չէ´, գույներն էլ են փախել, փախել են ձևերն ու բույրերը…
 Ու հիմա խեղդվում եմ իմ գոյությունից, ինքս ինձ չհասկանալու կախաղանից կախված՝ տարուբերվում եմ… Իսկ լույս-աղբյուրը որքան էլ բխի ճահճի մեջ, ճահիճը չի մաքրի. այն կընդարձակվի, իսկ աղբյուրը կխեղդվի ցավից, վհատությունից, տիղմից կխցանվի ու փակված կմնա ներսում, խորքերում՝ իր ստեղծած մաքրամաքուր լճի երազանքով…
 Թվում է, թե ամբողջովին սրտերից եմ կազմված. թևերիս մեջ՝ սիրտ, գլխիս մեջ՝ սիրտ, ոտքերիս մեջ՝ սիրտ, ու բոլորն այնպես անհամաչափ են տրոփում, որ կարծես ուր որ է կխելագարվեմ: Պաշտպանվելու համար ոչինչ չունեմ, հարվածների դեմ ձեռքերս եմ պարզում, բայց դրանց մեջ էլ սրտեր են…


կարդալ նաև: «Ինքնակոչ ընկեր»«Գյուղը»
 © Լիլիթ Հայրապետյան

Thursday, October 16, 2014

October 17th: International Day for the Eradication of Poverty / Հոկտեմբերի 17-ը աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է :

"On this day we recommit to think, decide and act together against extreme poverty -- and plan for a world where no-one is left behind. Our aim must be prosperity for all, not just a few."

Secretary-General Ban Ki-moon
Message for the International Day for the Eradication of Poverty

 This day has been observed every year since 1993, when the General Assembly designated this day to promote awareness of the need to eradicate poverty and destitution in all countries, particularly in developing countries this was a need that has become a development priority. At the Millennium Summit world leaders committed themselves to cutting by half by the year 2015 the number of people living in extreme poverty, people whose income is less than one dollar a day.
* * *
Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը:

 2000թ.-ին տեղի ունեցած հազարամյակի գագաթաժողովին համաշխարհային առաջնորդներն իրենց առջեւ առաջադրանք դրեցին մինչեւ 2015թ.-ը կրկնակի անգամ կրճատել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանցաղքատության ցուցանիշը: Այդպիսին են համարվում այն մարդիկ, ում օրական եկամուտը չի գերազանցում մեկ դոլարը:


  Օրվա պատմությունը կապված է 1987թ. հոկտեմբերի 17-ի հետ: Հենց այսօր էին հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես հարգանքի տուրք ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի մատնված մարդկանց:

 ՄԱԿ-ը 1992թ. դեկտեմբերի 22-ին ընդունված իր հռչակագրով հոկտեմբերի 17-ը հռչակեց Աղքատության վերացման դեմ պայքարի միջազգային օր ու կոչ արեց բոլոր պետություններին այս օրը պայքարել աղքատության դեմ:

Հոկտեմբերի 16-ին ծնվել է գերմանացի գրող և հրապարակախոս Արմին Վեգները

Արմին Վեգներ
 1915-2015
 Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդհառաջ
-----------------------------------------------------------------------
Արմին Վեգներ (1886-1978)

Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա։ Հայոց Ցեղասպանության ականատես։
 1918 թ․ վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ 1919թ․ հրատարակել է ի պաշտպանություն հայերի իր բաց նամակը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և այլ լեզուներով։

 1921-ին Վեգները որպես վկա ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում, հավաքել է սղագրական նյութերը, գրել առաջաբան («Արդար վճիռ») և հրատարակել առանձին գրքով («Թալեաթ Փաշայի դատավարությունը...», 1921)։

Armin Theophil Wegner

 Մինչև կյանքի վերջը նա հետաքրքրվել է Հայաստանով ու հայերով, հանդես եկել նրանց նվիրված հոդվածներով, հուշերով...։ 1972-ին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Մեծ եղեռնի և բարգավաճող Հայաստանի մասին։
 Մինչև կյանքի վերջը նա հետաքրքրվել է Հայաստանով ու հայերով, հանդես եկել նրանց նվիրված հոդվածներով, հուշերով:
 Մահացել է 1978թ.-ի մայիսի 17- ին Հռոմում:

Նայել ավելին - wikipedia (arm), wikipedia (eng)

 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի այս ֆիլմը նվիրված է Հայոց Ցեղասպանության տարիներին եզակի լուսանկարներ և վավերագրական վկայություններ մեզ թողած գերմանացի մտավորական Արմին Թեոֆիլ Վեգներին: Ֆիլմը թարգմանվել է  ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն, պարսկերեն:

Արմին Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչը


տեսանյութի աղբյուրը: Sardarapat Sharjum YouTube Channel

Wednesday, October 8, 2014

Amazing World (Maldives)

Մալդիվներ - Մալդիվյան Կղզիներ
Շրի Լանկայից հարավ- արևմուտք 
Մալդիվյան հանրապետություն, մայրաքաղաքը - Մալե

Աշխարհագրություն: Տարածքը 298 քառ կմ է: 
Կլիման արևադարձային է:
Ժամային գոտի: Մոսկվայից տարբերությունը +1 ժամ:
Պետական լեզուն: Դիվեխի /մալդիվերեն/, Հանգստյան գոտիներում խոսում են նաև անգլերեն:

MALDIVES RELAX VIDEO
Познай Мир
Мальдивы
Страна
Мальди́вы, официальное название Мальди́вская Респу́блика — государство в Южной Азии, располагающееся на группе атоллов в Индийском океане, находящихся к югу от Индии. Википедия
Столица: Мале
Валюта: Мальдивская руфия
Континент: Азия
Население: 345 023 (2013 г.) Всемирный банк
Официальный язык: Мальдивский язык


MALDIVES ( air taxi + hotel )
video source: ANDREY BAUER youtube channel

Monday, October 6, 2014

էջեր խորագրի ներքո - ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ (I'm Amazed) - Արթուր Մեսչյան

էջեր..., որոնք նվիրվելու են սիրելի մաեստրոյին (1,2)
«Զարմանում եմ ես» խոսք / երաժշտությունը  Արթուր Մեսչյանի  
        Արթուր Մեսչյան
Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, 
բանաստեղծ, երգիչ


Artur Meschian
www.arthurmeschian.com



                               
«Նրա երգը ներաճել, միացել է սերունդների երթին» - 


Արամ Խաչատրյան համերգասրահ  (Նոյեմբեր 2009թ.)                Lyrics&Music: Arthur Meschian

Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս` ես կհագենամ,
Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ,
Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց:
Ասում են` ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց:

Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից,
Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից,
Զարմանում եմ ես և նորից-նորից ես չեմ հասկանում:
Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում:

Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,
Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից,
Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց,
Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց:

Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած,
Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,
Կսպանվի սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանի,
Դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի:

Զարմանում եմ ես, որ նորից-նորից, գլուխը կորցրած,
Ընթանում ենք մենք անցած ուղիով արդեն բթացած:
Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում:
Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում:

Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից,
Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից,
Խուլ ու հնազանդ չարին հանձնված այս մեծ աշխարհից
Եվ մարդկանց անդունդը տանող ճանապարհներից:


Արտաքին հղումներ 
----------------------------
Արթուր Մեսչյանի պաշտոնական կայք
Яндекс.Метрика