վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Friday, July 20, 2012

АМЕДЕО МОДИЛЬЯНИ - ИСТОРИЯ ОДНОЙ ЛЮБВИ... (STORY)

МОДИ и ЖАНН
любовь, настигшая Модильяни, была, как падение в пропасть. Кто бы из двоих ни сорвался первым, о камни все равно разбиваются оба. Они и разбились...

3а те три года, что они были рядом, она так и не успела стать его законной Женой. Но разве это имело хоть какое-то значение для погибающего от туберкулеза и пьянства художника и его молчаливой возлюбленной, чьи сердца не смогли разлучить даже могильные плиты парижского кладбища Пер-Лашез. На одной из этик плат написано: "Амедео Модильяни, художник, погибший на пороге славы", на другой - "Жанна Эбютерн, его преданная спутница, вплоть до полного самопожертвования". Это был прекрасный, но недолгий союз: она вдыхала в него жизнь, а он превращал эту жизнь в полотна... 

Tuesday, July 10, 2012

Ադրբեջանը տարեցտարի առաջնագծում լարվածությունն ավելացնում է. Մովսես Հակոբյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի սահմանին լարվածությունը տարեցտարի ավելի է մեծանում, և դրանով Ադրբեջանն ուզում է միջազգային հանրությանն ասել, որ չի լուծվում Արցախի հիմնախնդիրը և իրենք այդ պատճառով էլ փորձում են իրենց ուժերով հարցը լուծել, այս մասին մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանը: 

«Պատերազմից հետո և պատերազմի ժամանակ էլ հակառակորդի մարտական ոգին միշտ ցածր է եղել, և մեր հաղթանակներից մեկի գրավականն էլ հենց դա է եղել: Հիմա էլ հակառակորդը իր այս սադրիչ գործողություններով ցանկանում է իր մարտական ոգին բարձրացնի»,- ասաց Մովսես Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2 դեպքով ավելացել են ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումները: 

«Այս տարի 4 դիվերսիոն հարձակում է կատարվել հակառակորդի կողմից, որոնց հետևանքով ունեցել ենք մեկ զոհ և երեք վիրավոր»,- նշեց Մ. Հակոբյանը, ավելացնելով, որ բոլոր սադրիչ գործողություններին ԼՂՀ զինված ուժերը տալիս է համապատասխան հակահարված:

ԼՂՀ ՊԲ հրամանատարի խոսքով, եթե Արցախում զինված ուժերը թեկուզ մեկ րոպե թուլացնեն զգոնությունը, ապա կսկսվի պատերազմը։

«Եթե հակառակորդը զգաց, որ կարողանալու է հաղթել, ապա նույն վայրկյանին կհարձակվի և կսկսի պատերազմը, այդ իսկ պատճառով 24–ժամյա զգոն հերթապահություն է տիրում մեր առաջնային գծում»,– բացատրեց նա: 

Հիշեցնենք, որ լրագրողները Արցախ էին այցելել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության և ԼՂՀ ՊԲ համատեղ կազմակերպված ծրագրով:


Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Փառք մեր Հզոր բանակին... Ուժ մեր զինվորներին դիմակայելու մեր սահմանների ցանկացած ոտնձգություն...
Яндекс.Метрика