վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Thursday, December 7, 2017

էլի մանկության հուշերից - Լիգիա Ղազարյան

 Հայկական շատ ընտանիքներում մանդարինն ասոցացվում էր Նոր տարվա հետ, իսկ մեր ընտանիքում առայսօր մանդարինն առաջին հերթին Լիգիայի մասին է, այնուհետև` Նոր տարվա: Իմ և մանդարինի միջև մշտապես հատուկ կարմայական կապ է եղել, քանի որ սիրել և սիրում եմ նրան խորը զգացմունքային սիրով :) :) :) Մանդարինի տեսքը` կեղևով և առանց կեղևի, բույրը, գույնը, իմաստը, բարությունը, փափկությունը աննկարագրելիորեն հաճելի է ինձ և հենց հիմա ժպտալու հիմնավոր առիթ է: Առայսօր, եթե ինչ-որ մեկը փայլող աչքերով ինձ ասում է, որ մանդարին է սիրում, ես գիտեմ, որ նա լավ մարդ է:
 Հիշում եմ շատ լավ, երբ ես փոքր էի, ծնողներս գնում էին շատ քանակությամբ մանդարին, որը պահում էինք ստվարաթղթե մեծ տուփի մեջ` յուրաքանչյուր մանդարինը փաթեթավորած թերթերի առանձին կտորների մեջ: Իհարկե, այդ պատվավոր գործի իրականացմանը մասնակցում էի նաև ես: Մեծ լրջությամբ փաթաթում էի մանդարինները թերթերով և տեղավորում տուփի մեջ: Դե կարծում եմ` պարզ է, որ այդ "ծանր" աշխատանքի ընթացքում տան փոքրը, ըստ արժանվույն, վաստակում էր իր սիրելի միրգը այն քանակով, որքան հնարավոր էր տեղավորել տան փոքր մարդու մեջ: Երբ բոլոր մանդարինները փաթեթավորված էին, այդ տուփը տեղափոխվում էր դրսի պատշգամբ, որպեսզի ինձ սրբություն թվացող մանդարինները թարմ մնային ավելի երկար ժամանակով: Նույն պահից սկսած` ես ազատորեն մուտք ունեի այդ տուփ, որտեղից հանում էի մանդարինը` թերթի կտորները սովորաբար թողնելով տուփի մեջ :) Տուփի մեջ թերթի դատարկ կտորները գնալով շատանում էին... 
 Մեր ընտանիքի մշտապես քննարկվող հումորներից մեկն այն է, թե ինչպես են քույրերս առավոտյան արթնացել և տեսել ինձ` քնած իմ մահճակալում` կողքիս պատուհանի գոգին հինգ մաքրած մանդարիններ հերթով շարած: Դե ինչի սեփական անձը երջանիկ դարձնելու վսեմ գործը վստահել մեկ այլ անձի, եթե կարելի է երեկոյան հինգ մանդարին կեղևազերծել` առավոտյան նման դրախտային միջավայրում արթնանալու և երջանկությունը մեկ վայրկյան շուտ վայելելու նպատակով: Առանց համեստության ասեմ, որ այս լավ հատկությունը մինչև հիմա պահպանվել է. երջանկության պահեր ինքս ինձ ապահովում եմ :)
 Չեմ հիշում, թե որ ծննդյանս օրն էր, բայց օրը շատ պարզ եմ հիշում: Ես, իհարկե, խառն էի իմ տիկնիկների հարցերով և գործերով, երբ զգացի, թե ինչպես մեր ամբողջ ընտանիքը, փսփսալով և միջանցքում վազվզելով,ինչ-որ բան է անում: Դե միանգամից հասկացա, որ նվերի նշանավոր պահն է հասունանում, բայց իմ` ի ծնե ունեցած պարանորմալ համբերատարությանը համապատասխան, զսպեցի մեծ ցանկությունս վազելու միջանցք և սպասեցի պաշտոնական հրավերի: Վերջապես մերոնք ինձ կանչեցին իբր ինչ-որ թեմայով, ես էլ, իբր չիմանալով` ինչու, գնացի միջանցք: Բոլորով միջանցքում էին, իսկ հորս ձեռքում ինչ-որ տուփ էր` կտորով ծածկված: Հորս հարցն էր. "Լիգ, քո կարծիքով ի՞նչ ենք քեզ նվիրում": Անակնկալից հուզմունքս անասելի մեծ էր, որից ձեռքերս դողում էին, բայց պատասխանս հնչեց 200 տոկոս վստահությամբ և գրեթե ճչոցով. "Մանդարիիին"... 
 Ստեղծվեց մեր ընտանիքի սիրելի հումորներից մյուսը: Մերոնք մի քիչ անակնկալի եկան, ինչից ես միանգամից հասկացա, որ ես մանդարին չեմ նվեր ստանում, այնուհետև իրենք սկսեցին ուժեղ ծիծաղել, քանի որ առանձնապես մանդարինի պակաս ես չունեի, որ ծննդյանս նվեր դա ակնկալեի: Իհարկե, ինձ մի քիչ անհասկանալի էր, թե ինչպես կարելի է ծիծաղել իմ` մանդարինի նկատմամբ ունեցած խորը զգացմունքների վրա, բայց դիմադրեցի դժգոհությամբ և ոչինչ չասացի: Սպասում էի նվերին, որը չէի պատկերացնում` ինչ պիտի լինի մանդարինից լավ: Վերջապես կտորը հեռացվեց նվերի վրայից և, իրոք, ես այդ օրը մանդարին նվեր չստացա: 
 Իմ նվերը կանաչ և կապույտ թութակներն էին վանդակում, որոնց ես դեռ երկար սիրեցի` բազմաթիիիիվ մանդարիններ վայելելուն զուգահեռ...

 
06.12.2017
կարդալ նաև : Լիգիա Ղազարյանի 
«Մանկության հուշերից» 
«Brief explanation to Azeris» (Ligia Ghazaryan)

Saturday, November 11, 2017

Սարմեն։ Կտակը


Սարմեն (1901-1984)
 Կտակը
Մահանում Էր բազմավաստակ բանաստեղծը ծերունին,
Մահճի շուրջը բազմել էին երկրի մարդիկն անվանի,
Լռությունը այնքան խորն էր տիրակալում դահլիճում,
Որ լսվում էր, թէ նորատունկ վարդը ի՛նչպէս է շնչում:
Երկիրն արագ սպասում էր բանաստեղծի կտակին,
Բայց նա աչքերը անխոս փակեց ու համրացավ մեծ հոգին…
Երբ տուն դարձան գերեզմանից, մարդիկ նրա բարձի տակ,
Գտան մի թուղթ՝ վրան այսպես ձեռագրված մի կտակ,

«Երգ սիրեցեք կյանքից, գինուց, ամեն բանից ավելի.
Երգն է միակ բալասանը անդընդախոր ցավերի.
Երգ հյուսեցեք, առանց երգի՝ վիշտն աշխարհը կավերի»։

Sunday, August 13, 2017

Как летают самолеты

Доступно об аэродинамике для юных авиаторов

source: YouTube channel:

Wednesday, July 19, 2017

ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԿԱՏԱՐՈ ՎԱՆՔ ԿԱՄ ԴԻԶԱՓԱՅՏԻ ՀՐԱՇՔԸ

Հասմիկ Մկրտումյան
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի
անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի
Ստեփանակերտի մասնաճյուղի 
պատմության ուսուցչուհի
 Մեկ տարի առաջ էր, երբ ծնվեց մտահաղացումը՝ բարձրանալ Դիզափայտ: Այսօրվա պես հիշում եմ՝ բոլոր ներկաները ոգևորությամբ ընդունեցին առաջարկը, իսկ իմ խանդավառությանը սահման չկար:
 Օրերն ակնթարթի պես անցնում էին, ժամանակի անիվը հնարավոր չէր կանգնեցնել:
 Եվ ամառային մի գեղեցիկ օր որոշեցինք ի կատար ածել մեր խոստումը: Բայց երբ եկավ բաղձալի պահը, սկսեցի տատանվել, հոգուս մեջ պայքար էր՝ գնա՞լ, թե դրժել խոստումս: Վախենում էի չկարողանայի հաղթահարել վերելքի դժվարությունները և ձախողել մեր պլանները: Բայց այդ երկմտանքը շատ կարճ տևեց: Հավատն այնպես էր գոտեպնդել ինձ, որ փետուրի պես թեթև էի զգում, կարծես ոչ երկրային ուժ էր անթեղվել հոգուս մեջ:

 Հավաքվեցինք Հադրութում, որոշեցինք մի քանի ժամ հանգստանալ, հետո գիշերով ճանապարհ ընկնել, բայց ոչ մեկի աչքերին քուն չէր իջնում: Իսկ ես մտովի արդեն բարձրացել էի Դիզափայտ, սավառնում էի վաղ միջնադարում և զմայլվում մեր ապուպապերի ձեռքերով կառուցված հրաշագործ սրբավայրերով:
Ավանդությունը պատմում է, որ 330-ական թվականներին այստեղ են նահատակվել մազքթաց Սանեսան թագավորի որդիները և հարյուրավոր քրիստոնյա հայեր, որոնց դիակները դիզվել էին լեռան պես: Նրանց նահատակության վայրում IV- V դարերում կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանքը): Ավանդության համաձայն՝ Դիզափայտն ունեցել է նաև մեկ այլ անվանում՝ Զիարաթ (արաբերենից թարգմանաբար նշանակում է սրբավայր, ուխտատեղի)՝ կապված 7-րդ դարի արաբական արշավանքների հետ:
 Պարզկա եղանակներին Դիզափայտի բարձրունքից երևում է մինչև Արաքսն ընկած տարածքը՝ Արցախի դաշտավայրը, ձյունածածկ Մռովը, Քրիսը, Իրանի սահմանը և...
 Փորձում էի փակել աչքերս և տեղափոխվել եդեմական աշխարհ...
 Մութ էր, փոշու քուլաները հետևում թողնելով, մեքենաները վերելք էին հաղթահարում:
 Հեռվում արդեն շառագունել էր հորիզոնը: Մեքենաները կանգ առան աղբյուրի մոտ, որին տեղացիները տվել էին «Արջի աղբյուր» անվանումը. միգուցե դարեր առաջ արջերն էին այդ աղբյուրից ջուր խմել, չգիտեմ... Բավականին ցուրտ էր, քամին կարծես պահմտոցի էր խաղում մեզ հետ՝ փչելով մերթ դիմացից, մերթ կողքից, մերթ էլ՝ հետևից:

 Վերլեքը բավականին դժվարին էր, քայլում էինք արահետով ու փորձում հետ չնայել: Ժամանակ առ ժամանակ բարձրացնում էի հայացքս և փորձում այգաբացի շողերի մեջ նշմարել Կատարո վանքը: Մարմինս սարսռում և սիրտս անհանգիստ տրոփում էր, երբ մի պահ պատկերացնում էի, որ մեր սուրբ հայրենիքը, մեր լայնատարած դաշտերն ու մարգագետինները, մեր սիգապանծ ու խրոխտ լեռները, մեր բերդերն ու ամրոցները, մեր երփներանգ  ու բազմաբույր ծաղիկներով լեռնահովիտները, մեր վանքերն ու եկեղեցիները, մեր սրբավայրերը, որոնք ուխտատեղի են ամեն մի հայի համար, փորձում են խլել մեզանից մեր խաշնարած հարևանները:
 Դա նույն է, որ քեզնից պոկեն հոգիդ և թողնեն մարմինդ՝ անզգա ու անտարբեր: Բայց ինչպե՞ս կարելի է՝ կենդանի մարդուց խլել հոգին՝ ջերմ ու բոցավառ, մաքառելու, հաղթելու, արարելու և ազատ ապրելու տենչով լեցուն հոգին:
  Հորիզոնը շառագունել էր, արեգակի սկավառակը՝ որպես հրե գունդ լուսավորում էր մեր ճանապարհը: Կանգ առանք, անհնար էր հետ չնայել, չըմբոշխնել և չհիանալ մեր դեմ բացված տեսարաններով: Այնքան ցավ, վիշտ ու տառապանք տեսած, բայց դարերով կանգուն մնացած լեռները  հպարտորեն ու ակնապիշ մեզ էին նայում, կարծես թե փորձում էին ընդգծել հավերժության գաղտնիքը: Բառերով հնարավոր չէր արտահայտել այն զգացմունքները, որ ապրում էր մեզնից յուրաքանչյուրը: Բառերն ինքնըստինքյան ծնվում էին և դառնում մտքեր՝ աղջամուղջի պես խոժոռ ու մթագնա: Մի՞թե հնարավոր էր...


Այդ անձեռակերտ գեղեցկությունը դրախտի էր վերածվում երփներանգ ծաղիկների բուրմունքից, մեղմ հովիկի սվսվոցից, որ կարծես օրորոցային էր երգում: Բավականին հոգնել էինք, բայց վանք հասնելու ցանկությունը գերբնական ուժ էր հաղորդում մեզ: Արդեն քայլում էի ընկերներիս օգնությամբ, օդը չեր հերիքում, առաջ էի շարժվում ծանրությամբ, ոտքերս գրեթե քարշ տալով, իսկ շրթունքներս աղոթք էին շշնջում:  Եվ երբ լեռան ծերպին երևաց Կատարո վանքի մամռակալած պատը, մի անբացատրելի կարոտ իջավ հոգուս վրա: Աչքերս բացեցի վանքի դռան մոտ, թվում էր՝ գտնվում էի աշխարհի ամենաբարձր կետում. մեզնից վերև միայն լազուր երկինքն էր , իսկ ներքևում՝ չորսբոլորը ծվարել էին անծայրածիր դաշտերն ու մարգագետինները, լեռներն ու լեռնահովիտները՝ շերտընդմեջ փոփոխվող ծիածանի գույներով, հեռու հեռվում գալարվում էր Մայր Արաքսը՝ որպես կապույտ երիզ: Աշխարհի գագաթ, Աստվածների բնատեղի, ինչ դիպուկ է մեր հայրենիքին տրված գնահատականը: Հիրավի՝ միայն Աստվածները կարող էին արարել հեքիաթային այս տեսարանները: Դա կյանքիս ամենագեղեցիկ ու անկրկնելի այգաբացն էր՝ հեքիաթային ու կախարդական: Եվ ուզում էի այդ երկնահաս բարձրունքից ճչալ շիրազյան հայտնի տողերը.
 Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուզեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

 Թևեր էի ուզում սավառնելու համար...
Մոմ վառեցինք, աղոթք մրմջացինք... Ոչ մեկը չէր բարձաձայնում, բայց համոզված էի, որ բոլորը մոմ վառեցին Արցախ աշխարհի խաղաղության , սահմաանապահ զինվորի բազկի զորության ու զգոնության, ապրիլյան պատերազմի անմեղ զոհերի հոգիների լուսավորության ու փառավորման և որդեկորույս մայրերի համբերության համար: Տե՛ր Աստված, պահիր ու  պահպանիր ազգս հայոց, ազգս տառապյալ, ազգս ստեղծագործ ու արարող, հավատավոր ու հերոսական:
 Ուզում էի, որ այդ պահին իմ սանիկները լինեին ինձ մոտ՝ Դիզափայտի բարձրունքում, տեսնեին իրենց նախնիների այրամբ սրբագործված ուխտատեղին, մեզ պես զգային հայրենի հողի ուժը, զմայլվեին անձեռակերտ բնության դյութական տեսարաններով, իրենց ժառանգորդ ու տեր զգային մեր սրբավայրերի:
 Ուզում էի գոռալ այնպես ուժգին, որ ձայնս լսելի լինի աշխարհասփյուռ  հայությանը. եկե՛ք Արցախ, եկե՛ք ձեռք ձեռքի, թիկունք թիկունքի տանք ու շենացնենք մեր երկիրը, մեր ապուպապերի կերտած երկիրը: Թող ցորենի հասկերի ծփանքից խռովվի թուրքի հոգին, թող մեր դպրոցների զանգերի ղողանջներից նրանք կորցնեն քունն ու հանգիստը, թող մեր շարականները, մեր երգն ու պարը խլացնեն նրանց ականջները.
  Թող թուրքը պոռա անձորությունից,
Չքվի, հեռանա մեր սահմաններից,
Մոռանա անգամ անունն Արցախի,
Երկիրն իմ ծաղկի ու բարգավաճի...

Հասմիկ Մկրտումյան
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի
անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի
Ստեփանակերտի մասնաճյուղի 
պատմության ուսուցչուհի

Saturday, June 10, 2017

Ուղևորներին օդանավ նստեցման ժամանակ, ինչո՞ւ են բորդուղեկցորդուհիները ձեռքերը պահում մեջքի հետևում

 Երբևէ մտացել եք, թե ինչու օդանավի դռների մոտ՝ նստելու ժամանակ  Ձեզ դիմավորող բորդուղեկցորդուհիներից առնվազն մեկը ձեռքերը պահում է մեջքի հետևում:
 Նաև հետո՝ երբ լսել եք արդեն թռիչքի անվտանգության կանոնները և կապել եք ամրագոտիները, բորդուղեկցորդուհիներից մեկը՝ ձեռքերը մեջքի հետևում պահած կարող է այդպես մի քանի անգամ անցել շարքերի միջով:


 Հետաքրքրե՞ց ինչու...

 Նրանք պարզապես հաշվում են ուղևորների քանակը:
Դա կարող է լինել օդանավի մուտքի մոտ կամ երբ արդեն ուղևորները նստած են իրենց տեղերում: Նաև այդպես կարող է լինել երկու դեպքում էլ և մուտքի մոտ և օդանավի ներսում, եթե դրա անհրաժեշտությունը կա:
 Իսկ ձեռքերը մեջքի հետևում են, որովհետև նրանց ձեռքում կա հատուկ հաշվիչ՝ սեղմակով, որի սեղմակին սեղմելով կատարում են ուղևորների հաշվարկը:

 Սա հեշտացնում է նրանց աշխատանքը հաշվարկների կատարման ժամանակ, որպեսզի ուշադրություն շեղող ցանկացած խոչընդոտ չխանգարի ուղևորներ հաշվարկի ճշտությանը:
 Հենց այց բանի համար էլ նախատեսված է ձեռքի սեղմիչով այս հաշվիչը, որը բորդուղեկցորդուհինների մասնագիտական աքսեսուրների մասն է կազմում:

Thursday, June 1, 2017

«Արցախիս մասին» Լիգիա Ղազարյան

  Իմ նախնիներից և ոչ ոք չի եղել Արցախից, և ես ինչ-որ հոգեկան կապվածություն երբևէ չէի ունեցել Հայաստանի այդ տարածաշրջանի նկատմամբ։ Միշտ ինչ-որ ձգողականություն զգացել եմ դեպի Արևմտյան Հայաստան, բայց դեպի Արցախ՝ ոչ․․․ Մինչև առաջին այցելությունս․․․
 Առաջին անգամ բախտ վիճակվեց (այդ արտահայտության հնարավորինս խորը իմաստով) այցելել Արցախ, երբ ես աշխատում էի ապահովագրական ընկերությունում։ Պետք է գործուղվեի Շուշի, ընդ որում՝ ես անտանելի չէի ուզում, քանի որ արդեն չորս ամիս էր, որ աշխատում էի առավոտյան 8։30-ից մինչև երեկոյան 11։00, և բավական հոգնած էի։ Եվ երբ ինձ ասացին, որ պետք է գնամ Շուշի, անելանելիության զգացողություն տիրեց, քանի որ չէի պատկերացնում, թե այդ վեց ժամվա ճանապարհն ինչպես պիտի գնամ։
Բայց բախտ էր վիճակվել, որը ես չէի գիտակցում, ինչպես չենք գիտակցում վիճակված բախտը գրեթե բոլոր դեպքերում և հնարավորինս ավիրում ենք այն․․․
 Դեկտեմբեր ամիսն էր․․․ Մենք մեքենայով ճանապարհվեցինք դեպի մի հրաշագեղ, խրոխտ, ուժեղ, վեհ, ինքնատիպ վայր, որն իր հեռու գտնվելով արդեն հասկացնում է, որ արժե հասնել իրեն։
Արցախ տանող ճանապարհն էլ պատահական չէ․․․ Ամբողջ մի ժամ և կես տեսնում ես

Tuesday, April 11, 2017

Հերի՛ք է թատրոն խաղաք, վերջացրե՛ք պատերազմը Սիրիայում

Պետությունների պարոնայք  ղեկավարներ! ժողովրդների այրան և տանջանքների վրա թատրոն չեն խաղում
 Պատմությունը այն հետ վերադարձնել գիտի...

 Եվրոպական երկրների ղեկավարները մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ անհանգստացած են Սիրիայի ապագայի համար, Ամերիկայի ու Ռուսաստանի մասին էլ չասեմ ՝ մեկը քիմիական զենք'ա մատակարարում, մեկը ռմբակոծում'ա դրանով, մյուսը հաջորդ օրը հռթիրակոծում ու վերացնում'ա հետքերը... հիմա էլ Ռուսն ու Թուրքը, թե հետաքննություն անենք տեսնենք , ով'ա մեղավոր... դե հերիք'ա էլի թատրոն խաղաք էտ խեղճ ժողովրդի գլխին... հերիք՛ա

Ս. Գասպարյան 
11 Ապրիլ 2017թ.

 The heads of European states announce one by one that they are worried about the future of Syria. I am not even talking about the US: one supplies chemical weapons, another one bombards, the third one strike targets and eliminates traces.... And now the Russians and the Turks decide to do investigation to find the guilty man. It is enough to “play on the stage” with that poor nation... enough!
Suren Gasparyan
11 April 2017
photo by: http://metro.co.uk : Gallery 



S
T
O
P



T
H
E
W
A
R
I
N
S
Y
R
I
A
#StopTheWarInSyria #Syria #HelpTheSyrianPeople #Peace #NotWar

Saturday, April 1, 2017

«Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք». ի աջակցություն «Խոստումը» ֆիլմի ` Բարբարա Սթրեյզանդ

The Promise - Official Trailer - In Theaters April 21


I'm all for immigrants country to our country. To enjoy what our country has to offer. however we can't let people in our country that's going to us harm. Just saying
Lady barbra
հոլովակ է հրապարակել աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի
Բարբարա Սթրեյզանդը

 «Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ եւ ես կպահեմ խոստումը՝ երբեք չմոռանալ»
barbrastreisand I am joining  @thepromisefilm to #KeepThePromise to never forget.

Barbra Streisand barbrastreisand.com

Friday, March 3, 2017

«Նախնիների գենը» - Լիգիա Ղազարյան

 Իմ հոր ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ ավելի կոնկրետ Սասունից։ Իմ ընկերները և մտերիմները գիտեն, որ ես երբեմն գլուխ եմ գովում, թե ես սասունցի եմ։ Լսողները կմտածեն, թե քեզանից ինչ սասունցի, եթե նորմալ հայկական քոչարի էլ պարել չգիտես, բայց մի օր միգուցե ասողների "բախտը կբերի" և ինձ կտեսնեն սասունցու ծռության դրսևորման գագաթնակետում, և ես հաստատ բարձր կպահեմ իմ նախնիների պատիվը և ավանդը։ Չիմացողներին ասեմ, որ սասունցու ծռության խնդիրը նրանում է, որ մինչև դրա դրսևորման պահը տվյալ մարդը լրիվ հանգիստ, նորմալ մարդու տպավորություն է թողնում, կարող է տարիներ շարունակ հանդուրժել ինչ-որ բաներ և ցույց չտալ դժգոհություն, բայց մեկ վայրկյանում վերափոխվել կասկածելի ադեկվատությամբ մարդու, որն անկառավարելի է և անհասկանալի, և որ ամենակարևորն է՝ նա ոչ թե ինչ-որ բան է ուզում, այլ ընդհակառակը՝ նա այլևս ոչինչ չի ուզում, բայց դիմացինը պատասխան պիտի տա դրա համար․․․Բայց այդ "խեղճը" չի հասկանում՝ ինչի համար (իրականում այդ "խեղճը" հաստատ արժանի է, հավատացեք ինձ, ուղղակի միգուցե լավ կլինի, եթե մարդկային ձևով բացատրեն․․․) Հարցը նրանում է, որ այդ ծռությունը մեկ վայրկյանում էլ կարող է անհետանալ, բայց ամեն դեպքում չեմ նախանձում հանդիպողին։
 Տատիկս եղեռնի ժամանակ եղել է երեք տարեկան, և նրա մայրը բազմաթիվ երեխաներից կարողացել է փրկել մի քանիսին, այդ թվում՝ տատիկիս, ում իր մեջքին դրած գաղթել է ամբողջ ճանապարհը։
 Պապիկս գաղթել է առանձին՝ իր ընտանիքի հետ և եղել է տատիկիցս 12 տարի մեծ։ Տատիկիս ընտանիքը բնականաբար ապրել է շատ վատ և որոշել են 12 տարեկան հասակում նրան ամուսնացնել պապիկիս հետ։ Հաշվի առնելով, որ նա դեռ երեխա է եղել՝ մի քանի տարի քնել է սկեսուրի հետ, որը շատ հոգատար և լավ կին է եղել։ Տատիկս պատմում էր, որ իր սիրելի ուտելիքն էր պատրաստում և իրեն տարբեր բաներ սովորեցնում։ Մանուկ ժամանակ, երբ տեսնում էի նրան, միշտ հիշում էի նրա ամուսնության պատմությունը և սարսափում դրանից։ Երբ մեծացա, սկսեցի հասկանալ, որ իրականում ողբերգությունը նրան 12 տարեկանում բավական լավ ընտանիքի "որդեգրման" հանձնելը չէր, այլ այն ցավն ու հիշողությունները, որոնք գենետիկորեն և գիտակցորեն արդեն մեր գեներում էր։ Եվ առայսօր ես չեմ կարողանում այդ գենի հախից գալ իմ մտքի, գիտակցության, հոգու ողջ ուժով և կարողությամբ։ Երազում եմ, որ աշխարհը մի օր տեսնի գենետիկորեն երջանիկ Հայի․․․
Հետո ունեցել էին հինգ երեխա՝ չորս տղա և մեկ աղջիկ։ Հայրս ծնվել է 1940 թվականին, ամենափոքրն էր ընտանիքում, բայց ծռությամբ չէր զիջում ավագներին և ոչ մի սասունցու։ Ավելի սասունցի էր․․․ Նույն տարում հայրը մեկնում է պատերազմ և չի վերադառնում․․․ Հետաքրքիր է, որ նման հազարավոր պատմություններ են եղել, և մենք դրանք կարդալիս կամ լսելիս խնդրի բարդությունը և ծանրությունը չենք պատկերացնում, քանի որ շատ ենք լսել․․․ Մի փոքրամարմին կին (ինձանից նիհար էր տատիկս) և հինգ երեխա․․․ Նա կարդալ էլ չգիտեր․․․Նա էլ էր ցեղասպանության բարդույթի կրողը, բայց ավելի դիմակայուն էր և ուժեղ, քան այսօր բազմաթիվ երիտասարդներ, ովքեր հիմնավորումների մի պատկառելի ցանկ ունեն, թե ինչու իրենց ունքամեջը չի բացվում։ Պաշտպանական ռեակցիան շատ ուժեղ էր, անասելի ոգի ուներ (ամբողջ գյուղը հաշվի էր նստում իր հետ), ինչը բերել էր իր հետ ծննդյան օրվանից մինչև կյանքի բոլոր բարդությունների վայելքի ավարտը։
Հայրս 15 տարեկանում միայնակ իրենց գյուղից եկել էր Երևան և ինքնուրույն՝ առանց ծանոթների և կապերի, ընդունվել էր օդաչուների ուսումնարան և սովորել էր գերազանցությամբ։ Արդյունքում երկար տարիներ օդանավի հրամանատար էր։ Ուսման տարիներից ամենաուրախ պատմությունը օդապարիկով թռչելն էր, որը յուրաքանչյուր օդաչու պարտավոր էր անել սովորելու տարիներին երկու անգամ՝ մեկը՝ սկզբից, մյուսը՝ վերջում։ Երբ ես հարցրեցի հորս, թե "հաստատ առաջին անգամը դժվար է լինում, չէ՞", մի պահ մտածեց ու ասաց․ "չէ, ինչ ես ասում, առաջին անգամը չես հասկանում ոչ մի բան, գնում քեզ գցում ես ցած, այ երկրորդ անգամը շատ ես վախենում"։ Հայրս էլ էր կյանքի դժվարությունների դեմ պայքարող տեսակ, մաքառում էր տիեզերքի, աշխարհի, կյանքի խաչմերուկներում և, ցավոք, հիմնականում հաղթահարելով արտաքին դժվարությունները, երբեմն տանուլ էր տալիս իր ներքին պատերազմներում․․․
 Դե ես ավելի "թեթև" տեսակ եմ՝ մի քիչ պայքարում եմ, մի քիչ ապրում եմ, մի քիչ վայելում եմ, մի քիչ տխրում եմ, մի քիչ ուրախանում։ Երբեմն ցեղասպանությունից մազապուրծ եմ, երբեմն աշխարհին հաղթանակած․․․
Սասունցու գենը տատիկիս մեջ էր, հորս մեջ էր, իմ մեջ է և լինելու է իմ երեխայի մեջ․․․ Ցեղասպանության բարդույթը տատիկիս մեջ էր, հորս մեջ էր, իմ մեջ է և, ցավոք, լինելու է իմ երեխայի մեջ․․․
 Ուրախանում եմ նրանից, որ այդ գենը և բարդույթը ամեն դեպքում, գնալով թուլանում են, և, իրոք, մի օր իմ երազանքը կիրականանա, և աշխարհը կտեսնի գենետիկորեն երջանիկ Հայի․․․

Մանկության հուշերից - Լիգիա Ղազարյան
Brief explanation to Azeris. - Ligia Ghazaryan
Яндекс.Метрика