վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Saturday, April 30, 2016

Պետք է «ներսում» փոխվենք...

Ռուբեն Շուխյան

  Հիմա, երբ բոլորս ասում ենք, որ երկրի ներսում պարտադիր պետք է շուտափույթ և հիմնարար վերափոխումներ իրականացնել, որ այսպես այլևս էլ չի կարող շարունակվել՝ դրանք ուղղակի ասելու համար խոսքեր չեն և այդ ամենը չի կարելի «ականջի ետև գցել»: Միգուցե արդեն ուշացել ենք՝ ուղիղ մեկ ամիս, որովհետև այդ գործընթացը պետք է գնար ապրիլյան պատերազմի հենց երկրորդ օրվանից սկսած, երբ ամեն ինչ միանգամից այդքան ակնհայտ ու պարզ դարձավ: Իհարկե, հիմա տեսնում ենք, թե ինչպես են օր-օրի ավելանում պետական ոլորտում թալանի բացահայտումները, բայց դա քիչ է, շատ քիչ՝ միայն դրանով ողջ բուրգը չես քանդի և շատ ավելի կորդինալ գործողություններ է հարկավոր ձեռնարկել:
 Երբ մտածում ես, թե ինչու այնպես ստացվեց, որ մեր երկրում ընտրվեց Սովետական Միության մայրամուտին գործող կառավարման «լճացման» մոդելը, դրա հնարավոր բացատրություններից մեկն էլ թերևս այն է, որ մեր սերունդը, ցավոք, ուրիշ ոչ մի այլ հասարակարգ, քան Սովետն էր, չեր տեսել, և ուղղակի պատկերացում էլ չուներ, թե այլ կերպ ինչպես կարելի է երկիր կառուցել՝ շարունակաբար ավելացնելով եղած բարիքները, այլ ոչ՝ հակառակը: Հուսադրողն այն է, որ հիմա մեր նոր սերունդն է գալիս, ավելի ճիշտ, արդեն եկել է՝ միանգամայն այլ՝ նոր, թարմ ու մաքսիմալիստական սկզբունքներով, և արդեն տիրոջ պես ներկայացնում է իր հստակ պահանջները, ու եթե մի քիչ էլ ուշանան այդքան անհրաժեշտ վերափոխումները՝ հաստատ հարց լուծողն արդեն այդ նոր սերունդն է լինելու:

Friday, April 29, 2016

Այսօր պարի միջազգային օրն է (տեսանյութ)

Պարը դա կյանք է և զգացմունքներ


 Ապրիլի 29-ը ամբողջ աշխարհում նշվում է Պարի համաշխարհային օր: Այն նվիրված է պարի բոլոր ոճերին:
 Այս օրը նշվում է 
 1982 թ.-ից՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810), ով պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։
Պարը կամուրջ է մարդկանց միջև:
Տոնի հիմնադիրների մտահղացմամբ՝ այս տոնի գլխավոր գաղափարը պարի բոլոր ուղղությունների միավորումն է որպես արվեստի միասնական ձև:
Շնորհավորում ենք, պարի բոլոր սիրահարներին.


Isabelle & Felicien - Soha Mil Pasos (Kizomba remix)


video source:Pilate Beljour YouTube channel
photo: collection of free internet resources

Saturday, April 23, 2016

Serj Tankian ft. Larisa Ryan - "Ari Im Sokhag" - Armenian lullaby (video)


Արի իմ սոխակ


From "1915." Watch the movie: www.1915themovie.com / Download the score: www.SerjTankian.com
Directed by Garin Hovannisian
Produced by Garin Hovannisian, Alec Mouhibian, George Tonikian

Serj Tankian ft. Larisa Ryan - "Ari Im Sokhag"


Orchestrated, Produced, Arranged & Performed by Serj Tankian (ilovecoffee BMI)
Vocals by Larisa Ryan and Serj Tankian
Lyrics by Raphael Patkanian
Originally Composed by Barsegh Kanachyan
1915 Soundtrack © 2015 Serjical Strike Records

Պրեմիերա. Նարեկ «ՄԵԾ ՀԱՅՔ» - Բռունցքդ օդ ( տեսանյութ)

Նվիրվում է Արցախյան ազատամարտի բոլոր քաջերին

NAREK METS HAYQ / BRUNCQD OD
 (official music video) 2016
Produced by PlayBack Beats
Director - Narek Mets Hayq
Operator - Narek Sargsyan

Monday, April 18, 2016

Այսօր հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային օրն է.

Բարի առավոտ.
Այսօր հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային օրն է.
Կարգախոսն է՝ Պահպանենք մեր պատմական հայրենիքը.



*International Day for Monuments and Sites:
April 18 is annually observed as the International Day for Monuments and Sites (IDMS).

Friday, April 15, 2016

ԵՌԱԲԼՈՒՐ

ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

ապրիլի 2-8, 2016
Հենց նոր իջա բլուրից,
ՈՒ երգում եմ ես նորից,
Իմ այս երգը ոնց կտակ,
Հայ քաջերից հիշատակ:

Ամեն մեկդ մի բլուր,
Ձեր հոգիներն ու՜ր են ուր,
Ձեր հետևից եմ սուրում,
Տեղս պահեք բլուրում:

կարդում է` ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆԸ
Հույս չեք դրել ուրիշին
ՈՒ կռվել եք մինչև մահ,
Ով ողջ մնաց, թող հիշի
Լռությամբ ձեզ, գեթ մի պահ:

Ելնենք հարգանքով ոտքի,
Հանուն ձեր սուրբ հավատքի,
Ես ձեր կարոտն եմ կրում
Տեղս պահեք բլուրում...


Monday, April 11, 2016

ՊԻՏԻ ԳՆԱՆՔ... Թուրքի (եւ ոչ միայն թուրքի) հզոր ծրագրի կասեցումը

«Միջնորդներն ու միջազգային հանրությունը», ինչպես նաեւ հրահրողներն ու կազմակերպիչները երեւի ուզում են մոռանալ անցած շաբաթվա քառօրյա պատերազմը... Բայց այդպես չի լինում...

ՓԱՌՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ! ՄԵՐ ՔԱՋ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ!

 Մեր բանակը  4 օրյա ապրիլյան պատերազմում, իրենով պահեց ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի հայությանը: Դա թուրքի հզոր ծրագրի կասեցում էր... 
Մի պահ կա՛նգ առ, հիշի՛ր մարտի դաշտում ընկած մեր հերոս զինվորներին.

Հայկ Հունանյան - Պիտի Գնանք

Saturday, April 9, 2016

Մենք նորից ուշանում ենք

 Կարճ անդրադարձ.
 Միավորված ազգերի կազմակերպություն (United Nations, UN)- միջկառավարական կազմակերպություն: Հիմնադրվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ նմանատիպ մեկ այլ ընդհարումից խուսափելու նպատակով։
 ՄԱԿ-ն ունի 6 հիմնական մարմիններ - նշում եմ այս օրերի համար կարևորագույներից մեկը՝ ՄԱԿ-Ի անվտանգության խորհուրդ՝ այստեղ ուշադիր խնդրում եմ (ընդունում է խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող բանաձևեր):


  Հիմա, ապրիլյան չորսօրյա պատերազմը՝ Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ ազատ, ինքնիշխան Արցախի (Լեռնային Ղարաբաղ), ոչ այլ ինչ է քան ռազմական հանցագործությունների շարան ադրբեջանա - իսլամական ահաբեկիչների կողմից: Ռազմական բոլոր նորմերի խախտում, փաստերը կան և առկա են՝ ադմահատված խաղաղ բնակիչներ, ադամահատված և գլխատված հայ զինվորներ, հռթիրակոծված դպրոցներ, սպանված և վիրավոր երեխաներ, օգտագործված զինտեխնիկան (կամիկաձե ԱԹՍ*) և այլն...: ՈՒ հետո՞
  Այն ամբողջ աշխարհին ներկայացնելու և իրավական գնահատականեր ստանալու համար  ուշանում եք պարոնայք քաղաքագետներ ու դիվանագետներ:
 Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ հասարակական՝ սովորական հայ քաղաքացի եմ ու իրավունք ունեմ կարծիքս գրել և կարծում եմ շատերն այսօր համաձայն կլինեն այդ կարծիքի հետ:
   Ի՞նչու չկա դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ
 Կարծում եմ բոլորին պարզ և հասկանալի է, որ հայ ժողովուրդը հոգնել է անգործության մատնված ինչ- որ խմբերից, կառույցներից, որոնք վերացական կոչերով ու բանաձևերով ի օգուտ մեր ազգի ոչինչ չեն անում, ի օգուտ խաղաղության ոչինչ չեն անում և վերջապես ոչինչ չեն անում ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը: Եվրոպայի մեկ այլ տարածքում ինքնորոշվել կարելի է, բայց Արցախին ո՞չ:
 Էլ ու՞մ են պետք այդ խմբերը ու կառույցները, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը ներգրաված է: Այսօր էլ լսեցինք «Մինսկի խումբ»-ի հայտարարությունները՝ փուչ, ոչինչ չարտահայտող, ստանդարտ հայտարարություններ, դեռ մի բան էլ ի վնաս մեզ հայտարարություններ... Եվ կողքին համայն հայության բողոքի ձայնը միջազգային կառույցների անգործության դեմ (shame on you): Դա գնահատականն է ձեր աշխատանքի, և հայլին ձեր դիվանագիտության: 
 Ստափվե՛ք ու թափ տվեք ձեզ, պարոնայք դիվանագետներ: Ի՞նչքան կարել է ամեն ինչ թողնել մեր հզոր բանակի և մեր անպարտելի զինվորի ուսերին: Նաև այս տարիների ձեր անկատար գործերը բերեցին սրան:
 Այո հույսներս մեզ վրա պետք է դնենք միշտ և ոչ թե միջազգային հանության կամ այսպես ասած «դաշնակիցների» վրա, պարզից էլ պարզ է: Այդ դեպքում, հարցեր են առաջանում, որոնց պատասխանները ուզում ենք լսել ձեզանից: 
 Ամպագոռգոռ խոսքեր չեն սրանք, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ոչ մեկի  քաղաքական հայացքները և քաղաքական այլ բաներ: Հիմա լավ կլիներ, որ որոշ պաշտոնյաներ նշված պատկան կառույցների հետ աշխատելու արդյունքներից ելնելով, նաև հարգելով մեր զոհված և վիրավորված հերոս զինվորներին, ուղղակի թասիբ ունենան, ներողություն խնդրեն և հեռանան, գնան թոշակի, երեսները չտեսնենք:
  Պետք է սենց անենք , պետք է նենց անենք, դե արե'ք էլի, ով է խանգարում...
Անողներին էլ չեք թողնում:
 Լսե՛ք Պարգև սրբազանի խոսքը, մաքրվեք և հետևություն արեք պարոնայք. 


Սրբազան, հուսանք և հավատանք  հարցազրույցի վերջում  արտահայտած Ձեր խոսքերին.

Վերջում չեմ հոգնի կրկնել.

ՓԱ՛ՌՔ ՀԱՅՈՑ ՀԶՈ՛Ր, ԱՆՊԱՐՏԵԼԻ, ՓԱՌԱՊԱՆԾ ԲԱՆԱԿԻՆ!
ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ՔԱՋ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ!
տեսանյութը: Yerkrapah Kamavorakan
ԱԹՍ* - անօդաչու թռչող սարքեր

Thursday, April 7, 2016

Չմոռանաք այսօրվա գարնանային, գեղեցիկ օրվա մասին:

Սիրելի՛ կանայք, Շնորհավորում ենք ձեզ բոլորիդ՝ մեր մայրերին և քույրերին, տատիկներին , բոլոր- բոլոր կանանց, Մայրության և Գեղեցկության այսօրվա տոնի առթիվ: Թող ձեր աչքերում լինեն միայն ուրախության արցունքներ:
Գլուխ եք խոնհարում բոլոր մայրերի առաջ, ում հերոս զավակները առաջնագծից տուն չվերադարձան, ում հերոս զավակները հենց հիմա առաջնագծում են:
 Փառք հերոս որդիներ ծնած հայոց մայրերին!

Հրադադար պարտադրողները (տեսանյութ)

Ceasefire Holders

Tuesday, April 5, 2016

The opinions of the famous people on these days

ТHE WHOLE CIVILIZED WORLD MUST KNOW!
Facebook post today!

Hélène Segara

April 4 at 9:50pm
Depuis hier soir L'Azerbaïdjan et le Kharabargh, sont en guerre...
Des civils et des enfants ont été tués.
Tout cela sans que nos médias en parlent et dans l'indifférence de beaucoup...
Mon cœur se brise de voir que l'histoire ne cesse de se répéter depuis trop longtemps...
SVP mes amis, postez sur vos murs afin que les gens sachent...
Que Cesse la Barbarie là-bas et ailleurs
Que l'obscurité ne gagne pas sur la lumière ...
‪#‎PrayForArmenianSoldiers‬

Je ne fais pas de politique , car c'est trop souvent pour cette dernière que tout est confus dans ce monde
mais voir les humains se détruire partout sur cette planète ,
voir ce monde qui saigne
et les propos haineux de certains qui circulent sur le Net, c'est affligeant... Continuons, ne grandissons pas, n'arrêtons pas la haine la violence
et tout Avenir sera compromis pour chacun de nous
d'où que nous venions et quelque soit le Dieu que nous prétendons prier ...
Quand le peuple Humain sera t il uni ?

Stop the barbarity there and elsewhere
That the darkness doesn't win on the light...
I don't do politics, because it is too often for this last that everything is confused in this world
But see the humans will destroy everywhere on this planet,
See this world that bleeds
And hate speech of some that are circulating on the net, it's sad... Continue, don't grow up, don't stop the hatred violence
And all future will compromise for each one of us
Where we were coming and whatever the God that we pretend to pray...
When the people of human will be t he kingdom?

* * *

April 5 at 2:52am
 Nagorno Karabagh is Armenian land. It has been inhabited by Armenians for thousands of years. Azerbaijan has no claim to it. Only because Stalin forcibly took it from Armenia in 1922 and handed control to Azerbaijan, do the Azeri's say they have a claim. They do not. The Azeri history of ethnic cleansing and genocide against Armenians also demonstrates very clearly how they treat their neighbors. Armenians are a peaceful people, but will proudly defend their ancestral lands and come to the aid of their Armenian brothers and sisters. Karabagh was, is, and will always be Armenian territory. End of discussion!

* * *

April 3 at 8:43pm
 I am deeply disturbed by and condemn this terrible new escalation in Azerbaijan's aggression against Nagorno Karabakh in the form of a significant military assault which killed 18 Armenian soldiers and at least one civilian -- a young boy. That this attack comes just hours after Azerbaijan's President Ilham Aliyev returned from meetings in Washington, D.C. with Vice President Biden and Secretary Kerry demonstrates that the policy of the United States and the Minsk Group is simply not working.
 Until Azerbaijan faces strong and meaningful consequences over their policy of escalation and violence and its self-serving refusal to agree to international monitoring of the Line of Contact, there is little chance of resolving the conflict and avoiding further bloodshed. The true victims of this policy are the people of Artsakh who simply want to live free of sniper fire and mortar barrages and to exercise their right of self determination.

* * *

Valérie Boyer 

April 2 at 10:15pm
Le Haut-Karabagh a été une nouvelle fois attaqué par l'Azerbaïdjan. Le bilan est lourd : 18 morts et 35 blessés.

Solidarité avec le peuple arménien et le Haut-Karabagh !

source: Their pages in Facebook

Խոսքս քաղաքակիրթ աշխարհին

 Մենք հայերս գիտենք ինչ է պատերազմը և չենք ուզում, որ պատերազմ լինի, բայց և չենք վախենում կռվել ու պաշտպանել մեր հայրենիքը:
 Ճիշտ ասած իրոք մենք հայերս հոգնել ենք միջազգային կառույցների վերացական, ստանդարտ, դատարկ ելույթներից , ձևակերպումներից ոչինչ չասող ձեր բանաձևերից: Այսօր էլ հաստատ կլսենք նման մի բան: Անհրաժեշտ է միջազգային հանրության հստակ արձագանքը արդեն իսկ հաստատված Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:Ադրբեջանի ղեկավարությանը պետք է պատժել պատերազմական հանցագործության, ահաբեկչության համար և կիրառել պատժամիջոցներ:
  Եթե դուք դա չեք անում, ուրեմն այսօրվա համար դուք եք մեղավոր ձեր պետություններով հանդերձ: Դուք չեք սանձահարում 25 տարի պատերազմի կոչեր հնչեցնող ադրբեջանական պետությանը: Ոչնչով չեք պատասխանում Ադրբեջանի պետական ահաբեկչության և էթնիկ զտումների քաղաքականությանը, առավել ևս ինչ ինչ շահերից ելնելով հովանավորում էիք նրան.. երկակի ստանդարտներ օգտագործում (եվրոպայում անկախության ձգտող ազգը կարող է ինքնորաշվի ու ճանաչվի, իսկ մեր տարածաշրջանում ո՞չ) և դա բերեց նրան, որ մեզ հիմա պետք է հանգիստ թողեք - հիմա ագրեսորին սանձահարելու հերթը մերն է: Մենք կարող ենք անել դա! Որովհետև նա 22 տարի հետո կրկին ագրեսայի է ենթարկում իր բնօրանում խաղաղ ապրող ժողովրդի՝ դուք լռում եք:
 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, երբևէ իրավականորեն չի հանդիսացել Ադրբեջանի «Անկախ» Հանրապետության մաս: Չգիտե՞ք այդ մասին. շատ լավ գիտեք!
Եվ 25 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հիմք ընդունելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ հանրաքվեի միջոցով ԼՂ-ն հռչակեց անկախ պետություն:
Լեռնային Ղարաբաղը անկախ, ինքիշխան, իրավական պետություն է արդեն 25 տարի հասկացեք և ընդունեք ու ճանաչեք!!! Դա կբերի խաղաղություն այս տարածաշրջանում, եթե իհարկե անկեղծորեն ցանկանում եք, որ խաղաղություն լինի:
05 ապրիլ 2016, ք. Երևան,
Հայաստանի Հանրապետություն

Monday, April 4, 2016

Սիրելի հայեր ջան և նաև հայերի ճակատագրով հետաքրքվող մարդիկ!

 Շնորհակալ ենք էջին ակտիվ հետևելու, և ճշգրիտ փոստերը ամբողջ աշխարհով մեկ տարածելու համար: Դա այսօր շատ կարևոր է նաև ինֆորմացիոն դաշտում հաջողությունների և մեր նպատակներին հասնելու համար: Սիրելիներս մեզ այսօր «լայքեր» -ը հետաքրքիր չեն և հրապարակումները դրա համար չեն տեղադրվում մեր էջում առավել ևս, որ այսօր մեր բլոգի հիմնական նշանաբանից մենք շեղվել ենք և հնարավոր է կորցնենք շատ համախոհներ արտերկրից, բայց այժմ դա չէ կարևոր: Բայց սա էլ նպատակ է փոխելու աշխարհը:
 Մենք խաղաղություն ենք ուզում, բայց մեր թշնամին, ինչու չէ նաև  միջազգային հանրությունը պետք է հասկանան, որ մենք չենք վաղենում կռվելուց  և մեր հայրենիքը պաշտպանելուց:
Մեր գործն արդար է, մեր բանակը հզոր է, մեր ժողվուրդը անկոտրում և ոգով ուժեղ!!! Ինչը չեր սպասում մեր թշնամին: Մենք հիշեցրիք նրան դրա մասին: Ապրիլի 2-ը նա դեռ շատ կհիշի իր անքուն գիշերներում:
Այսօր արդեն երևում են դրա հետևանքները նաև ձեր կատարած ճիշտ գործի արդյունքները. ադրբեջանցիները, թուրքերը իրենք իսկ ընկել են իրենց սարքած ծուղակը, այսօր արդեն այստեղ՝այս դաշտում նույնպես հիստերայի մեջ են, սկսել են ակտիվ հարձակվել մեր բլոգի նյութերի վրա՝ տարածելով անշնորք նկարներ, կեղտոտ մեկնաբանություններ մեր հրապարակումների տակ: Խնդրում ենք դուք ոչ մի կերպ մի արձագանք եք դրանց: Մեր ադմինստրատորները շատ արագ հեռացնում են դրանք:
*Մենք այսօր գործ ունենք ահաբեկչական, սադիստական պետության հետ հանձինս Ադրբեջանի.
Կրկին շնորհակալություն բոլորիցդ:

Sunday, April 3, 2016

Էջի hարգելի մշտական եւ նոր այցելուններ * Dear visitors of our page * Уважаемые посетители нашего блога!


Ներողություն ենք խնդրում, այն բանի համար որ մենք այս օրերին շեղվել ենք մեր բլոգի նշանաբանից ՝ այն է ցույց տալու լավ, նորը, գեղեցիկը... մենք չենք կարող լինել անտարբեր, երբ մեր երկիրը վտանգի մեջ է...
Ինչպես գիտեք մեր թշնամին մինչ այժմ չգիտակցեց, որ չի կարող հաղթել մի ժողովրդի , որը իր հողի վրա է, իր բնօրանում: Դարանակալ թշնամին ապրիլի 2 -ի գիշերը հարձակվեց մեր երկրի վրա, հրթիռակոծեց դպրոցի շենքեր եւ խաղաղ բնակավայրեր: Նա կրակեց երեխաների վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ միջազգային ահաբեկչություն: Մենք պատերազմ չենք ուզում, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք վախենում ենք կռվել եւ պաշտպանել մեր հայրենիքը: Ամբողջ աշխարհը պետք է իմանա այս մասին, ոչ նրա համար, որ մենք հույս ենք դնում ինչ որ մեկի վրա՝ Ո՛չ, մենք ենք մեր հույսը , ՄԵՐ ՀԶՈՐ ԲԱՆԱԿԸ , ՄԵՐ ԱՆԿՈՏՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ, ՓԱՌԱՊԱՆԾ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱԾ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ:
* ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ, ՆՐԱ ԶԻՆՎՈՐԻՆ, ԶԻՆՎՈՐ ԾՆԱԾ ՄԱՅՐԵՐԻՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ !
Շնորհակալ ենք բոլորիցդ:
Հարգանքով «Change Your World» բլոգի ադմինիստրացիա:

* * *
Dear visitors of our page
We are sorry for not focusing on the blog's motto on these days. We can't be indifferent when our country is in danger. As stated our enemy hasn't realized yet that it can't defeat people on this land. They attacked our country on the night of April 2, their rocket attacked schools and other peaceful buildings. It shot  children. What is this, if not an international terrorism. We don't want war, but it does not mean that we are afraid of fighting and protecting our homeland. The whole world must know about this, not because we want to rely on the help of someone, but because  We are Our Hope, Our Strong Army, Our Soldier's Unbending  Spirit,
Sincerely
«Change Your World» blog administration

* * * 
Мы приносим свои извинения за то, что в эти дни мы отклоняемся от слогана нашего блога, цель которого — показать, все хорошое, новое, позитивное... мы не можем быть безразличными, когда наша страна находится в опасности ...
*Как вы знаете, наш агрессивный сосед - Азербайджан до сих пор не понял, что он не может победить народ, который на своей земле, народ, который стремится к свободе. Враг напал на нашу страну в ночь на 2 апреля, обстрелял ракетно- артилерийском огнем здание школы и мирные населенные пункты. Он выстрелил в детей. Что это, если не международный терроризм. Мы не хотим войны, но это не значит, что мы боимся сражаться и защищать нашу Родину. Весь мир должен знать об этом, не из-за того, что мы надеемся, на кого то, нет наша надежда это мы, наша сильная армия, дух нашего солдата, ПОБЕДА нашего народа за независимость.
* Да Здравствует Армянская Армия, Да здравствует Армения и Нагорно-Карабахская Республика!
Мы благодарим всех вас.
С Уважением «Change Your World» блог администрация.

Friday, April 1, 2016

APRIL 1ST 2016, Happy April Fools.

April Fool's Day or All Fool's Day, holiday of uncertain origin, known for practical joking and celebrated on the first of April. Prior to the adoption of the Gregorian calendar in 1564, the date was observed as New Year's Day by cultures as varied as the Roman and the Hindu. The holiday is considered to be related to the festival of the vernal equinox, which occurs on Mar. 21. The English gave April Fool's Day its first widespread celebration during the 18th cent.
* * *

 Ապրիլի 1-ը  ամբողջ աշխարհում նշվում է որպես Ծիծաղի օր.
Այն ստեղծում է երջանկություն տանը, բարիության մթնոլորտ շրջապատում և հանդիսանում գաղտնաբառ ընկերների համար:
Ժպտացեք մարդիկ.

Շնորհավոր 1 -ը Ապրիլի.

* * *
 Улыбка ничего не стоит, но много дает. Она обогащает тех, кто ее получает, не обедняя при этом тех, кто ее дарит. Она длится мгновение, а в памяти остается порой навсегда. Никто не богат настолько, чтобы обойтись без нее, и нет такого бедняка, который не стал бы от нее богаче. Она создает счастье в доме, порождает атмосферу доброжелательности и служит паролем для друзей.
Яндекс.Метрика