վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Friday, January 30, 2015

Եվա Ալեքս - «ՈՒղեցույց աստղը»

Yeva Aleks
Նախաբան
(հեղինակ Ս. Գասպարյան)

Ստացվում է այնպես, որ կյանքը ծանոթացնում է ինձ հետաքրքիր մարդկանց հետ (կարծես մի գերբնական բան կա այստեղ) եւ առաքելություն տալիս, որպեսզի ցույց տամ նաեւ ձեզ, թե աշխարհի տարբեր ծայրերում բնակվող ինչպիսի տաղանդավոր, խելացի հայորդիներ եւ հայուհիներ են ապրում: Եվ այսօր եւս բացառություն չէ, ահա մի հրաշալի եւ հայրենասեր հայուհի - Եվա Ալեքս:
Կենսագրությունը.
 Եվա Ալեքսը ( Եվա Ալեքսանյան) ծնվել է 1985թ. Կապանում: 2002 թ. ընդունվել և 2007 թ. կարմիր դիպլոմով ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարման Ֆակուլտետ: 2007-2008թթ աշխատել է ՌԴ-ում և ապա 2009 թվականին վերադարձել հայրենիք եւ աշխատանքի անցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Նույն թվականին նա նաեւ ընդունվել է ՀՀ պետական Կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայի բաժին: Թվում էր` Եվան գտել է իր կոչումը տնտեսագիտության ոլորտում: Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ 2011թ. ընդունվում է ԱՄՆ Ուիլլիամս Քոլլեջի Տնտեսական Զարգացման Կենտրոն եւ շարունակում ուսումը նման լիբերալ ուսումնական հաստատությունում: Հենց այս ժամանակաշրջանում է, որ Եվան բացահայտում է իր համար նոր հորիզոններ և սկսում ստեղծագործել: 2012 թ-ին Ուլլիամս Քոլեջի` տնտեսագիտության գծով մագիստրատուրան ավարտելուց հետո նա ընդունվում է Քոլորադոյի Պետական Համալսարանի ասպիրանտուրայի բաժին, որը սակայն որոշ խնդիրների պատճառով չի կարողանում հաճախել: Ներկայումս նա բնակվում է ԱՄՆ-ում եւ կատարում է տնտեսագիտական հետազոտություններ տարբեր զարգացող երկրների համար: Ազատ ժամանակ Եվան ստեղծագործում է` հորինում երաժշտություն, պոեզիա, գրում գրքեր, զբաղվում գեղանկարչությամբ եւ լուսանկարչությամբ, կազմակերպում բարեգործական միջոցառումներ` Հայաստանում բնակվող տարբեր կարիքավոր խմբերին օգնելու համար (Եվան 12 տարեկանից հանդիսացել է Սյունիքի մարզային Կարմիր Խաչի, իսկ հետագայում այլ բարեգործական կազմակերպությունների ակտիվ անդամ: Այժմ նա "Օգնենք հայ մանուկներին" ՀԿ-ի Քոլորադոյի ներկայացուցիչն է):
 Վերջին տարիների Եվայի կյանքի ուղեցույց աստղը եղել է Լեոնարդո դա Վինչին` մարդ, ով զբաղվել է գրեթե ամեն ինչով: Եվան եւս կարծում է, որ մարդկային ուղեղը սահմաններ չունի, եւ ցանկացած մարդ կարող է հմտանալ բազմաթիվ ոլորտներում: Անհրաժեշտ է պարզապես հավատալ եւ քրտնաջան աշխատել:

© srg blog (change your world)
official website Yeva Aleks: www.yevaaleks.com
* * *
Եվա Ալեքս  - «բանաստեղծություններ»


ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Վերջին անգամ դու ասացիր` մնաս բարով,

Ես հիմարս մտածեցի կհանդիպենք կրկին սիրով,

Վերջին անգամ դու պարզապես լուռ նայեցիր,

Իսկ ես խոսքով լռությունը զուտ կոծկեցի…

Վերջին անգամ չհասցրեցի ասել բարեւ,

Չհասցրեցի վերջին անգամ ամուր գրկել,

Քո հայացքը վերջին անգամ չքարացավ իմ հուշերում,

Քո ժպիտն եմ ջերմ ու տխուր իմ անցյալում այժմ փնտրում…

Վերջին անգամ արցունքներս էի հազիվ զսպել,

Ուժ չունեցա իմ ջերմությամբ քեզ պարուրել,

Վերջին անգամ չասացի քեզ, թե որքան եմ ես քեզ սիրում,

Իսկ դու կրկին շունչդ պահած, գիրկդ բացած ինձ էիր սպասում…

Վերջին անգամ…Երանի թե գոնե լիներ նախավերջին,

Հիմա, ասա’, ինչպե՞ս դարձնեմ հանդիպումը մեր այդ վերջին…

* * *
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ


Ժամանակը սպիացրել է
Քեզնից միայն բաժին հասած խոր վերքերս

Եվ մեկընդմիշտ չորացրել է,
Սիրո համար թափած անթիվ արցունքներս…

Եվ այսօրվա բարձրունքներից,
Ետ նայելով իմ անցյալի անդունդներին,
Քեզ ուզում եմ շնորհակալ լինել կրկին.

Շնորհակալ եմ ցավացնելու,
Եվ մեն-մենակ ինձ թողնելու,
Ինձ անվերջ սպասեցնելու
Եվ երբևէ ետ չգալու,
Սիրտս անողոք փշրելու,
Փշուրներն էլ շաղ տալու համար…
Քանզի հենց դու սովորացրիր
Ինքս ինձ հետ մեկ լինելը,
Ինձ սիրելն ու հարգելը,
Բարձրանալը, վեր կանգնելը
Նոր ուժ, նոր թափ հավաքելը,
Նոր բարձրունքներ գրավելը,
Նոր ես ու նոր մարդ դառնալը…

Բայց մի բան կա, որի համար
Շնորհակալ եմ քեզ ավելի,
Քան մնացյալ ամեն-ամեն ինչի համար.

Շնորհակալ եմ, որ էլ չկաս դու իմ կյանքում…
շարունակելի...

Wednesday, January 28, 2015

Հունվարի 28. Տոն համայն հայության համար

Այսօր հայոց փառապանծ բանակի օրն է՝ 23 -րդ տարեդարձը. Շնորհավորում ենք բոլոր հայերին, ցանկանում ենք խաղաղություն, հզորություն, ուժ մեր բանակին:
Հայոց բանակի տարեդարձը տոն է ամբողջ աշխարհի հայության համար:




Փառք հայոց հզոր բանակին, փառք հայ ժողովրդին: Մենք հպարտ ենք մեր զինվորներով:

Թող իմանա մեր թշնամին.
Մենք խաղաղ ենք մեր լեռների պես...
բայց անողոք ու անզիջում մեր երկրի անվտանգությանը սպառնացող արտաքին թշնամու դեմ:









Հիշենք եւ չմոռանանք մեր հերոսներին: Հավերժ փառք մեր հայրենիքի համար նահատակված անմահ հերոսներին:

* Չմոռանալ ոչինչ - Սամվել Շահմուրադյան
Մոնթե
Red Tulips - Կարմիր կակաչները (video)

Monday, January 19, 2015

Լռության օր / Day of silence / День молчания

*Մեր էջում. "Change Your World"
Լռության օր. Ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի
( 8:35PM այս պահից 24ժամ)
--------------------------------------
*Our page. "Change Your World"
Day of silence. In memory of the killed family Avetisyan
(8:35 PM during the 24 hours)
--------------------------------------
* В нашей странице. "Change Your World"
День молчания. В память убитых в Гюмри семьи Аветисян
(8:35PM в течение 24 часов)


Աշխարհի ամենադաժան գազանը - մարդն է / Man is the most brutal beast in the World / Самый жестокий зверь на Земле - человек

Monday, January 12, 2015

"Новогодний экспресс" - Флора Мази

Flora Mazi
Дорогие мои читатели! Сегодня познакомлю Вас дизайнером, актрисой, очень интересной и талантливой женщиной - Флора Мази.
----------------------------
 Вдохновение - жизнь, во всех ее плюсах и минусах. Я люблю жить, радуюсь каждому дню... И все к чему не прикоснулась природа, меня до глубины души трогает и удивляет!
Флора Мази – российский дизайнер, актриса

 Сижу в экспрессе, за столиком, читаю книгу и пью чай с сухофруктами, " еще бы торшер"- думаю я... мне уютно, еду в Тулу, там меня ждут родные, настроение новогоднее, вообщем все классно! Но жизнь ведь она зебра говорят) Молодая пара, он и она, присаживаются за казалось бы уже "мой" столик - и началось. Тихо, но очень быстро, в секунду несколько слов, вот правда, как будто кудахчет, - говорит ему что- то, резанула ее нервозность вообщем. Я думаю, наверно у них конфликт, ну не может же быть, что она без конфликта такая?! Но похоже, что она да...просто такая ,беспокойная. Он от нее вспотел, и достав платок вытирает пот со лба, она выхватывает платок и продолжает сама, наклоняя его голову в бок, грубо так... я видела некоторые матери ,так детям делают маленьким, он понимает, что уже перебор. Он ей: "Таня, успокойся, сиди и смотри в окно" Нет , она не успокаивалась, мало того, еще пуще завелась, ведь она о нем заботится! Недовольно что то ему говорит в ухо, в итоге он решает, что ему лучше поспать и резко "заснул". Я выдыхаю. Мне за него стало чуть спокойнее. Но она захотела мандарины, которые кстати ,как шары на бильярде ,разбросала по столу. Чистит , ест, грубо толкает его локтем , предлагает мандарины. Он не реагирует, она бросает на половину чищенный мандарин ему на колени. Он:"Таня!" она забирает обратно , достает планшет и начинает хавать. Я думаю о том, что мое новогоднее настроение ухудшается, не смотря на то, что она вроде бы пустила мандариновый запах, мне страшно за него, но потом я с надеждой думаю " наверно только познакомились, он же не знал, что она такая, доедут и он с ней расстанется" но тут вижу у обоих одинаковые обручальные кольца, и она свое ,как то крутанула , коротко взглянув на меня, у нее все движение микро, она мне напоминает пунктир. Ого! -хотела положить видимо руку на его колено, но получилось выше, он чуть не заорал. " И они вместе будут отмечать Новый Год?" Когда он на нее не смотрит, ее лицо кажется теряет озабоченный вид, но когда она его растрясает, то готовит для него совершенно иное лицо, с гармошкой на лбу и глазами больше, чем есть, тоесть для него у нее особое лицо. Спасибо, что вы есть, пишу- и это меня спасает, а может ее?! - ведь я на грани. Вот сейчас, она его толкнула три раз подряд, он не реагирует, она одевает наушники , вернее один себе, второй ему в ухо, но больше меня шокирует, как она его с пренебрежением толкает. А потом... Будут дети? А потом, ой , мужчины... вы наверняка сбежите, оставив погибать детей... И расплачиваться возможно будет еще и следующая ваша женщина, которая виновата будет уже в том, что она просто - женщина! Смотрите, мужчины, внимательно женщину, пока с ней спите. Часто бывает, что спать она может и это все, что ее тревожит. Все то же да бывает и наоборот- и такой же имеет исход. А за детей больно. 
С Новым Годом
Ф. Мази

Яндекс.Метрика