վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Sunday, May 26, 2013

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ / SARDARAPAT / САРДАРАПАТ

Շնորհավոր Մայիս 28!
Մայիսյան հերոսամարտեր
 
  Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 

1918 թ-ի մայիսի 21-29

95 տարի առաջ այսօր օրերին հայ ժողովուրդը տարավ ազատագրական պայքարի իր փայլուն հաղթանակներից մեկը:
   Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն է։  
   Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:
      1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:
Սարդարապատի ճակատամարտի ընթացքը

 
Մովսես Սիլիկյան 
(Սիլիկով, 1862–1937 թթ.)
Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը:
  
Դանիել բեկ Փիրումյան
 (Փիրումով, 
1861–1921 թթ.)
Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային (հրամանատար՝ Վասիլի Պերեկրյոստով), Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ (հրամանատար՝ Սարգիս Սալիբեկով) գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու (այժմ՝ գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:
Պողոս բեկ Փիրումյան
 (Փիրումով, 
1862–1921 թթ.)

Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, և մշակել թուրքերի շրջապատման պլան. խմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհել են ճակատից: Թուրքական բանակի մնացորդները խուճապահար փախել են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով:
 Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:
 Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը` հեղինակ Ռաֆայել Իսրայելյան:
------------------------------------------
Battle of Sardarabad
 
The Battle of Sardarabad or Battle of Sardarapat was a battle of the Caucasus Campaign of World War I that took place near Sardarabad (modern-day Armavir),Armenia from May 21–29, 1918. Sardarabad was only 40 kilometers west of the city of Yerevan and the battle is currently seen as not only stopping the Ottoman advance into the rest of Armenia but also preventing the complete destruction of the Armenian nation. In the words of historian and researcher Christopher J. Walker, had the Armenians lost this battle, "it is perfectly possible that the word Armenia would have henceforth denoted only an antique geographical term...
------------------------------------------
САРДАРАПАТСКОЕ СРАЖЕНИЕ 1918 Г.

 САРДАРАПАТСКОЕ СРАЖЕНИЕ
 – сражение Первой мировой войны, которое произошло 21-29 мая 1918 года между армянскими регулярными воинскими частями и ополченцами с одной стороны, и вторгнувшимися в Восточную Армению турецкими войсками - с другой.  Это произошло в районе железнодорожной станции Сардарапат (при Советском Союзе - город Октемберян, а ныне городу возвращено его древнее название - Армавир). Сегодня «Сардарапат» рассматривается не только как сражение, остановившее наступление турецких войска Армению, но и как битва, предотвратившая полное уничтожение армянского народа. Согласно британскому историку Кристоферу Уолкеру, если бы армяне проиграли битву под Сардарапатом, «вполне возможно, что название «Армения» сохранилось бы лишь как термин исторической географии»...
աղբյուրը: http://wikipedia.org/

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика