վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Tuesday, May 7, 2013

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ / ԱՐԿԱԴԻ ՏԵՐ - ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 Մայիսի 9- ը հայության համար Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրն է:

Remember our Heroes! 
      Помните наших Героев!
                  Փառք մեր Հերոսներին!


Ճանաչենք, հիշենք և փոխանցենք սերուդներին !


    Արցախյան ազատամարտի հաղթանակի և Զինված ուժերի կայացման գործում իր անուրանալի դերն ունի մեր հերոս գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանը ( Կոմանդոս): 
Հպարտանում ենք Սիրելի Գեներալ!



Arkady Ivanovich Ter-Tadevosyan
Biography - link wikipedia
  Արկադի Տեր-Թադևոսյան 
    Arkady Ter-Tadevosyan
    
  Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում ՀՀ Պաշտպանության Փոխնարար։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։



 1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը  

( կարդալ ավելին )
(«Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։

  1992թ-ի մայիսի 8-9 ազատագրվեց Արցախի Շուշի քաղաքը, որը բեկումնալից եղավ ամբողջ Արցախյան պատերազմում:


սեխմիր, որ լսես Շուշիի օրհներգը - Anthem of Shushi
 Գործողությունը ամբողջությամբ ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը: Կոմանդոսը դեռեւս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, որը սակայն, նախապատրաստական որոշ հարցերի պատճառով հետաձգվեց: Շուշիի ազատագրման` «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող մարտական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2.30-ին եւ ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին:
 Մերոնք հաղթանակած մտան Շուշի եւ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:

   










  Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։


Շուշիի հաղթանակը հայոց վերածննդի սկիզբն է:


Շուշի (wikipedia)
                                                 Аркадий Иванович Тер-Тадевосян


 Շնորհավորում ենք սիրելի Գեներալի, մեր  հերոս ազատամարտիկների, մեր բոլոր զինվորիների և համայն հայության եռատոնը:

 Զորավար Կոմանդոսի երգը (Zoravar Commandos - youtube)

 «Մեր պապերը քոչարին պարեցին Բեռլինում, մենք պարեցինք Շուշիում, մեր զավակները և թոռները պարելու են Մուշում, Վանում, Էրզրումում... »

© srg blog
                                                                                                      change your world

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика