վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Monday, January 28, 2013

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

28.01.2013թ.  Այսօր Հայկական բանակը դառնում է 21 տարեկան:

Թող իմանա դարանակալ թշնամին,  մենք խաղաղ ենք..., մենք խաղաղ բայց նաև հզոր ենք մեր լեռների պես և պատրաստ  հզոր հակահարված տալու մեր հողը, մեր երկնքի կապույտը պղտորող ցանկացած թշնամու:
 Armenian Army (video)

Բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի Հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը:
Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:
 Հայկական SU-25 (տեսանյութ),  Armenian SU-25 (video)
   1994 թվականի հունիսից վերջնականապես ձևավորվեցին բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:
Հայկական ազատ հանրագիտարանում տեղ գտած ձևակերպման համաձայն՝ Հայկական բանակը Հայաստանի զինված ուժերի ամենամեծ ճյուղն է և բաղկացած է ցամաքային ուժերից, պատասխանատու երկրի ռազմական գործողությունների համար: Այն հիմնադրվել է Հայկական ռազմական ուժերի այլ բաղկացուցիչների հետ համատեղ, 1992թ. հունվարի 28-ին, Սովետական Միությունից հանրապետության անկախության, հռչակումից մի քանի ամիս հետո:
   Բանակի առաջին հրամանատարը դարձավ Սովետական Միության ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Իր ռազմավարական գործընկերների հետ համաձայնագրերին համապատասխան, Հայաստանն ավելի քան 1,500 սպա է ուսման ուղարկել Հունաստան և Ռուսաստան: Ղարաբաղյան հակամարտության սառեցումից հետո Հայաստանը պարտադրված էր զարգացնել բանակի բաղկացուցիչները՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ամրացնել պաշտպանությունը հարևան Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:
   Հայաստանի Զինված ուժերը կազմված են Հայաստանի ցամաքային զորքերից, Հակաօդային պաշտպանության զորքերից, Ռազմաօդային ուժերից և Սահմանապահ զորքերից։ ՀՀ-ում զորակոչը պարտադիր է արական սեռի բոլոր ներկայացուցիչների համար։ Զորակոչի տարիքը 18 տարեկանն է։ Զորակոչը կատարվում է 2 փուլով՝ գարնանային և աշնանային։

Խաղաղ երկնքի համար մենք կրկին ու կրկին պարտական ենք մեր բանակին:
Փա՛ռք Հայոց բանակին:

Friday, January 11, 2013

Հանճարների հանդիպումը....


Արամ Խաչատրյան - Սալվադոր Դալի Սուսերով պարը

Արամ Խաչատրյանը, լինելով աշխարհահռչակ մարդ, ցանկալի հյուր էր ոչ միայն հարազատ Հայաստանում, Մոսկվայում, Լենինգրադում, այլև արտասահմանում, Ֆրանսիայում,Իսպանիայում, որտեղ մշտապես լինում էր:

Մի անգամ Իսպանիայում մեծ հաջողությամբ ընթացող հյուրախաղերի ժամանակ ահա թե ինչ տեղի ունեցավ:

Իսպանացիներն ընդհանրապես երաժշտասեր ժողովուրդ են, իսկ հատկապես գնահատել գիտեն խանդավառ, կրակոտ երաժշտությունը: Այդ օրերին հյուրախաղերի կազմակերպիչները կոմպոզիտորին հարցրին, թե ինչ կկամենար տեսնել կամ ստանալ մեծ մաեստրոն Իսպանիայում: Իրենք ուրախ կլինեն հանճարեղ կոմպոզիտորին ծառայել, ցանկությունը կատարել, մեծ հաճույք պատճառել:

Яндекс.Метрика