վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Saturday, November 24, 2012

Մոնթե

Մոնթե Մելքոնյան (Ավո) - տեսանյութ (video)
Նոյեմբերի 25 2012թ.
ՀՀ Ազգային Հերոս  Մոնթե Մելքոնյանի  55 ամյակը .

Նոյեմբերի 25-ը լեգենդար ազատամարտիկ, ՀՀ Ազգային Հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է:

Ճանաչենք, հիշենք և փոխանցենք սերուդներին !

Մոնթե Մելքոնյանը (Նոյեմբերի 25, 1957 - Հունիսի 12, 1993), Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ։ ՀՀ ազգային հերոս։ Ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ: 


Monte AVO Melqonyan -Ceghin Sirte (video)

 Ծագումով Կալիֆոռնիայից Մոնթեն մտավորական և ազատամարտիկ էր, ով զոհաբերեց իր կյանքը հանուն արցախյան ազգային-ազատագրական պայքարի: Նա առանցքային դերակատարում է ունեցել Արցախի ազատագրման գործում, ի հավաստումն որի մարտիկը հետմահու արժանացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչմանը:

1991թ.–ի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը:

1992թ.-ից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար:

Զոհվել է 12.06.1993 Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:


Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար : Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:

1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:

Մոնթե - տեսանյութ  (video)
1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»: 1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան,որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը,իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը: 

1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային Հերոս կոչմանը:
Monte Melkonian talks about Artsakh- (video)

Փա՜ռք հայոց բոլոր հերոսներին, փա՜ռք մեր բոլոր նահատակներին: Մենք միշտ հիշում ենք Ձեզ: 

Մամ ջան չտխրես, շատ չմտածես,
Կռիվ ենք գնում ախպերս ու ես…
Ինչքան պետք լինի` կկռվենք այսպես,
Հայ ազգի համար ախպերս ու ես…
Яндекс.Метрика